Գլխավոր հարցն օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից. Արշավիր Ղարամյան
БлогосфераԱրցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտին է մոտենում 2020թ-ը՝ Հայաստանի ու Արցախի համար ցավալի կորուստներով:
Գուցե շատերը այդպես էլ խորքային առումով չըմբռնեցին մեր դժբախտությունների ու կորուստների իրական դրդապատճառները:
Ինչ խոսք, տարին ավարտում ենք անդառնալի կորուստներով՝ առանց շնորհավորանքների ու կենացային մաղթանքների:
Գլխավոր հարցն օրակարգում է, արդյո՞ք դասեր կքաղենք ստեղծված իրավիճակից,պատասխանը մեկն է՝ միաբանվենք ու միասնական ջանքերով փրկենք ջախջախված ու հուսահատության շեմին գտնվող Հայոց պետականությունը:
Կգիտակցե՞նք մեզ պատուհասած աղետի ամբողջ լրջությունը, ժամանակը ցույց կտա: Պետք է կարողանանք ազգային հենքով, ու հային բնորոշ աշխատասիրությամբ ու վճռականությամբ կերտել նոր ապագա,որտեղ ազգային համերաշխությունն ու երկրի հանդեպ պատասխանատավությունը գալիք տարում կլինեն յուաքանչյուրի ուղենիշները:
Հերոսական ոգու և ազգային արժանապատվության վերաիմաստավում եմ մաղթում Հայկ Նահապետի իսկական ժառանգներին»։