Ժամանակին փայլուն, հիմա կրկնվող դերասան Փաշինյանը այսօր նույնպես կխաղա ազգի նվիրյալի կերպար. Մհեր Մկրտչյան
БлогосфераՌեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ երբեք չի նայել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձները, սակայն այսօր անպայման նայելու է։
«Երբ կյանքում 2 գիրք չկարդացած դերասանին տալիս ես գիտնականի դեր, նույնիսկ ամենափայլուն դերասանին, գիտե՞ք ինչն է նրան մատնում` աչքերը, որովհետեւ այդպիսի դերասանի աչքերի մեջ չկա որեւէ գիտելիք:
Ժամանակին փայլուն, հիմա կրկնվող դերասան Փաշինյանը այսօր նույնպես կխաղա ազգի նվիրյալի կերպար: Բայց կարեւոր չեն տեքստերը` նա այլեւս անզոր է հանել աչքերի միջից իր դավաճան լինելու եւ փողը պաշտելու ինֆորմացիան:
Այսօր ես անպայման կնայեմ նրա ուղերձը: Մենք երկուսս էլ գիտենք` վերջին անգամ:
Պինդ եղեք ու սիրեք մեր երկիրը: Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա: