Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներին 

Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը. Արմեն Սարգսյան

Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

Ավարտվում է 2020 թվականը:

Այն ծանրագույնն էր մեր նորօրյա պատմության մեջ:

Ծանր՝ իր կորուստներով,
Ծանր՝ իր հետևանքներով,
Ծանր՝ իր դասերով:

Մենք անցանք դաժան փորձությունների միջով:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել՝

մեր ժողովուրդը չի՛ պարտվել,
զինվորը չի՛ պարտվել,
քաղաքացին չի՛ պարտվել,
հայը չի՛ պարտվել:

Պատերազմի ընթացքում մեր ժողովրդի զավակները ցուցաբերեցին աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ հերոսություն, խիզախություն և տոկունություն:

Պատերազմի արդյունքը և այսօրվա իրավիճակը պետական կառավարման տարբեր ոլորտներում անկազմակերպվածության, անպատասխանատվության և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք են:

Այս էջը պետք է փակել։

Կրկին խոնարհվում եմ մեր նահատակված հերոսների հիշատակի առջև:

Ապաքինում եմ մաղթում մեր վիրավոր զինվորներին: Նրանք մեր ամենօրյա ուշադրության և հոգատարության կարիքն ունեն:

Երախտիքս եմ հայտնում զինվորների թիկունքն ամուր պահած մեր բոլոր հայրենակիցներին:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են անել ամեն ինչ՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու, բոլոր գերիներին ու պատանդներին արագ տուն վերադարձնելու ուղղությամբ:

Պետությունը, կառավարությունը պարտավոր են ապահովել երկրի սահմանների և հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչների պաշտպանվածությունն ու անվտանգությունը։

Մեր հետագա ճանապարհը շատ բարդ է ու փորձություններով լի: Մենք անչափ խոր վերքեր ունենք։

Բայց ունենք նաև ապաքինվելու, ոտքի կանգնելու, հաղթելու փորձ ու կամք:

Միասնականությունն այլընտրանք չունի:

Մեր զոհված հերոսների հիշատակը պարտավորեցնում է համայն հայությանը՝ համախմբվել հայրենիքի շուրջ և համախմբել մեր ուժերը:

Ներկա իրավիճակը հաղթահարելու համար պետք է ունենալ հստակ տեսլական, ռազմավարություն և իրատեսական ծրագիր:

Ցանկացած խոսք, խոստում կամ կոչ իզուր է, եթե յուրաքանչյուրս մեր տեղում չենք, չենք գործում մեր ողջ պատասխանատվությամբ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Երեսուն տարի առաջ պետականությունը վերականգնելը մեզ համար երազանք էր:

Գալիք տարի նշելու ենք Հայաստանի անկախության 30-ամյակը: Դա պետք է կարողանանք անել արժանապատվորեն ու գլուխներս բարձր:

Ամուր պահենք մեր ինքնիշխանությունը, պետականությունը, ազգային և հոգևոր արժեքները։

Առաջին հերթին ինքնե՛րս պետք է մեր տունը կարգի բերենք:

Մեր ապագան՝ մեր ձեռքերում է։

Այսուհետ իրավունք չունենք ապրել իրականությունից կտրված, ֆեյսբուքյան, վիրտուալ, անիրական կյանքում։

Այսօր անհրաժեշտ է՝

մեր բոլոր ջանքերը նպատակաուղղել իրական խնդիրների լուծմանը

փոխել մտածելակերպը,

նորովի ձևավորել մեր ազգային ու պետական հայեցակարգը,

վերարժևորել մեզ ե մեր ունեցածը,

վերակառուցել պետական կառավարումը, տնտեսությունը,
բանակը, դիվանագիտությունը, և իհարկե, կրթությունը, գիտությունը:

Եվ այս ամենը՝

հանուն ուժեղ և անվտանգ Հայաստան ունենալու,

հանուն Արցախի,

հանուն Հայրենիքի հանդեպ Սփյուռքի հավատի ու վստահության ամրապնդման:

Հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաղթանակներ ու ցավալի պարտություններ:

Մեր գոյությունը ինքնին հաղթանակի ապացույց է և հաղթանակի պատմություն:

Ու ես վստահ եմ` հայերը, Հայաստանը դեռ կտոնեն նոր հաղթանակներ:

Թող 2021 թվականը համախմբի մեզ և ամուր պահի մեր համերաշխությունը, հույսը, հավատը և սերը:

Խաղաղություն ու բարեկեցություն Հայաստանին, Արցախին, Սփյուռքին ու մեր ողջ ժողովրդին:

Աստված պահապան բոլորիս:

Շնորհավոր Ամանոր»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄԵրևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա տեղում մահացելՄայր Աթոռն ինքն է որոշում՝ ով պիտի ներկայացնի իր դիրքորոշումները. տեղեկացրեք նկարահանման տեղն ու ժամըՕրվա խորհուրդ. Ապրիլի 19
Ամենադիտված