Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գնացինք Եռաբլուր` տղերքին այցելության: Գեղամը` Մուննաթը (նկարի մեջտեղում), էլ չկա: Զոհվեց հոկտեմբերի 2-ին: Ռուդուն` Չայը, նույնպես չկա, մահացավ Գեղամից մի քանի ամիս առաջ: Մայիսը (2-րդ շարքում աջից առաջինը), վիրավորվեց հոկտեմբերին: Նույն մարտական դիրքում էր նաև Վարդանը: Նկարում չկա, երևի իր հերթապահությունն էր: Վարդանն էլ վիրավորվեց:
Մի քան օր առաջ 5-րդ վիրահատությունն արեցին: Չկա նաև Թալիշի մեր 168-րդ մարտական դիրքը: Չկա նաև Մհերը` Ճուտը, ով մի քանի դիրք վերև էր: Չկան Գևորգը, Քրիստը, Դոկտոր Նորիկը, Արշակը, Կիմը, Տավրոսը, Արկադին, Արտակը, Էրիկը... Չկան տասնյակ, հարյուրավոր, հազարավոր տղերք...
Տղերք, դուք հաղթել եք, էդ մենք` ողջերս ենք պարտվել: Ներեցեք մեզ, տղերք»: