Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

2020-ին կարող էինք ավելի մեղմ անկում ունենալ, եթե կառավարության բոլոր գործողությունները խելամիտ լինեին, իսկ տնտեսության վրա պատերազմի ազդեցության «պիկը» կլինի 2021-ին. Վարդան Արամյան

Экономика

Կյանքը ցույց տվեց, որ այս Կառավարությունը չկարողացավ լիարժեքորեն իրականացնել հակաճգնաժամային միջոցառումները, չկարողացավ իր նույնիսկ ծրագրած 150 միլիարդը ներարկել տնտեսության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ ամփոփելով 2020 թվականի տնտեսական տարին:

Վարդան Արամյանը նկատեց, որ Հայաստանն արդեն 11 ամիսներին ունի 7,2 տոկոս տնտեսական ակտիվության նվազում, բայց դեռ կա դեկտեմբեր ամիսը, որը 12 ամիսների մեջ տնտեսապես ամենաակտիվ ամիսն է լինում և ակնհայտ է, որ այս տարի ավելի ցածր տնտեսական ակտիվությամբ հանդես եկավ:

«Ես մնում եմ նույն կարծիքին, որ այսօրվա դրությամբ տնտեսական անկման իրական տիրույթը 8-10 տոկոս անկումն է: Կարող են մարդիկ լինել և շտապեն ասել, թե դա պայմանավորված էր նաև պատերազմական իրավիճակով, թերևս, բայց պատերազմական իրավիճակի ազդեցություն այս տարվա ցուցանիշի վրա հարաբերականորեն թույլ է և լագային էֆեկտով «պիկը» մենք ունենալու ենք 2021 թվականին: Պետք է հաշվի առնել, որ Արցախի ՀՆԱ-ն  Հայաստանի ՀՆԱ-ի մաս չէ, թեև տնտեսությունները խիստ ինտեգրված են և պատերազմական գործողությունները չեն իրականցվել ՀՀ տնտեսական տարածքում, ուստի ուղղակի չեն ազդել ՀՀ տնտեսության վրա: Այն ուղղակի ազդեցություն ունեցել է Արցախի տնտեսության վրա՝ կաթվածահար անելով տնտեսական գործունեությունը, իսկ Հայաստանի տնտեսության վրա ազդեցության փոխանցման մեխանիզմը եղել և լինելու է անուղղակի»,- ասաց նա և նշեց, որ պահանջարկի անկում, սոցիալական խնդիրներ, չաշխատող վարկերի խնդիր, գործազրկության աճ այս ամենը հիմնականում դրսևորվելու է 2021 թվականին:

«8-10 տոկոս անկման գերակշիռ մասը լինելու է կառավարության մինչ համավարակի շոկը և դրանից հետո իր գործողություններով պայմանավորված: Ես վստահ եմ, որ կարող էինք ավելի մեղմ անկում ունենալ, եթե Կառավարությունը խելամիտ գործողություններ աներ տնտեսական ներուժը ամրացնելու համար և համավարակի ընթացքում էլ ճիշտ հակազդեր տնտեսության անկմանը»,– ասաց նա:

Վարդան Արամյանի խոսքով՝ այս տարվա անկման տեմպերի ցուցանիշով մենք տարածաշրջանում և ԵԱՏՄ երկրների շարքում, ցավոք, չեմպիոնն ենք լինելու: Նա նաև նշեց, որ աշխարհում լինելու են երկրներ՝ այդ թվում նաև զարգացած աշխարհից, որոնք 2020-ին, ըստ ԱՄՀ կանխատեսումների, ունենալու են համադրելի անկումներ, ընդ որում դա էլ լինելու է ի հաշիվ տնտեսություններում մեր համեմատ շատ ավելի մեծ ծառայությունների ոլորտի, քանի որ տոտալ «լոքդաունը» հարվածում է հենց ծառայություններին:

«Սակայն այդ  երկրները, ի տարբերություն մեզ, 2021-ին սկսելու են արագ վերականգնվել: Այսպես, աշխարհի մակարդակով ԱՄՀ-ն ամենախորը անկումներ ակնկալում է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում համապատասխանաբար՝ -12.8%, -10.6%, -9.8%, -9.7%, բայց հաջորդ տարվա աճերը ևս բարձր են ակնկալվում՝ 7.2%, 5.2%, 6.0%, 5.9%, իսկ Հայաստանի համար նույն ԱՄՀ-ն կանխատեսում է ընդամենը 1.0% աճի հնարավորություն: Սա խոսում է նրա մասին, որ մեր երկրի տնտեսական աճի ներուժը կոտրված է: Ինչ վերաբերում է ճյուղային զարգացումներին, նաև նոր ի հայտ եկած հանգամանքների հաշվին ակնհայտ մենք ունենալու ենք խնդիրներ գյուղատնտեսության ոլորտում, քանի որ մենք գիտենք հենց նույն Սյունիքի մարզում անվտանգության խնդիրներով պայմանավորված՝ բազմաթիվ արոտավայրեր հայտնվեցին թշնամու ձեռքին, իսկ մեր հսկողության տակ եղածներն էլ թշնամու նշանակետի տակ են և այդ ամենը ռիսկեր են ու հանգեցնելու է գյուղատնտեսության ոլորտում անկումների: Երկրորդ ուղղությունը ծառայությունների ոլորտն է, որը, կարծում եմ, շարունակելու է անկումը: Քիչ թե շատ ավելի կայունություն կապահովվի արդյունաբերությունը, բայց արդյունաբերությունն էլ ունի իր խնդիրները, առավելևս, որ ներդրումներ 2020 թվականին այդ ոլորտում չեն եղել»,-ասաց նա:

Ըստ Վարդան Արամյանի կանխատեսման՝ մյուս տարի բանկերը ևս կունենան խնդիրներ, քանի որ շատ վարկեր կդառնան չաշխատող, և առաջին ուղղությամբ չաշխատող կլինեն հենց սպառողական վարկերը, քանի որ կորոնավիրուսային համավարակի հետևանքով մարդկանց եկամուտներն էապես նվազել են, բացի այդ, պատերազմի հետևանքով ունեցել ենք զոհեր, իսկ այդ 5000 զոհը նաև աշխատուժ էր:

Նա հիշեցրեց, որ մշտապես ասել է, որ տնտեսվարողներին պետք է փրկօղակ նետել, իսկ տնտեսվարողների համար կարևոր է ոչ թե խոսքը, այլ՝ գործը: «Խնդիրներ կարող են լինել նաև փոխարժեքի արժեզրկումով պայմանավորված, որն այս պահին շուրջ 8,3 տոկոս արժեզրկվել է:  Սա ստեղծելու է պրոբլեմներ այն բիզնեսի համար, որոնք բանկային համակարգի նկատմամբ ունեն դոլարով արտահայտված պարտավորություններ»,- ասաց նա:

Անդրադառնալով ներդրումներին, տնտեսագետն ասաց, որ դեռ 2019 թվականին մենք արդեն տեսանք ու քաղեցինք ներկայիս Կառավարության գործունեության արդյունքում ներդրումների վարքագիծը, ինչը սպասելի էր, քանի որ այդ մասին բազմիցս զգուշացրել էին, որ չի կարելի տնտեսվարողների նկատմամբ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով քրեական գործ հարուցել, քաշքշել, չի կարելի մեդիաներում պախարակել, անհրաժեշտ է արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին, տալ որոշումներ և ոչ թե չնչին հարցն անվերջ ձգձգել:
Ըստ նրա այս իրավիճակը, ցավոք, շարունակվելու է, քանի որ ամբոխահաճո քաղաքականության ուղեգիծը չի փոխվել, իսկ համավարակի հետևանքով տնտեսական կառուցվածքային խնդիրները խորացել են, որոնց լուծումը այս Կառավարությունը ունակ չէ անելու:

«Եթե կառավարությունն իր գործողություններով հանգեցրել է նմանատիպ իրավիճակի մինչև համավարակը, բնականաբար ճգնաժամային իրավիճակում չի կարողանալու փրկօղակ նետել տնտեսությանը: Նրանք էապես թուլացրել են 2016-2018 թվականներին ստեղծած տնտեսական վերելքի հիմքերը, ի դեպ 2018 թվականի տնտեսական աճը դա իրականում այս Կառավարության գործողությունների արդյունքը չէր, իսկ 2019-ին էլ առկա էին պահային գործոններ, որոնք նպաստեցին բարձր աճի ցուցանիշի ձևավորմանը և ակնհայտ էր, որ դրանք հաջորդ տարիներին չեն լինելու: Դրա համար վստահաբար ասում եմ, որ Կառավարության 2021 թվականին խոստացած 3,2 տոկոսը խիստ ամբիցիոզ է, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամինը, թերևս, ավելի իրատեսական: Հավելեմ, որ տնտեսվարողները, որպեսզի իրենք իրենց գործունեությունը ծրագրեն և իրականացնեն, նրանց, որպես նախապայման, նախևառաջ, անհրաժեշտ են երաշխիքներ կայունության 4 հենասյուների մասով. առաջին՝ ֆիսկալ կայունություն, երկրորդ՝ դրամավարկային և ֆինանսական կայունություն, երրորդ՝ քաղաքական կայունություն և չորրորդ՝ անվտանգություն: Ներկայումս այս 4-ի գծով խնդիրներ ու անորոշություններ ունենք, իսկ Կառավարությունն էլ իր տիրույթում գտնվող 3 հենասյուների մասով լուռ է և չի ասում թե ինչպես է դրանք կարգավորելու ապագայում: Փոխարենը փորձում է ամբոխահաճո գործողություններ անել, ինչն էլ ավելի է մեծացնում տնտեսության վնասաբերության խոռոչները»,- ասաց նա և նշեց, որ օր առաջ այս երաշխիքները պետք է վերականգնել տնտեսվարողի համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное