Փաշինյանը, նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ. Թաթուլ Հակոբյան
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա «Իմ քայլը» խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության դատաստանի առաջ։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։
Նա, մասնավորապես, գրել է․
«Հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին: Ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան, Միջնավան, մոտեցել Մեղրիի սահմանին: Ուրեմն, Նիկոլի քարոզչամեքենան, կառավարությունը, ՊՆ-ն ու գյոռբագյոռ պրոպագանդիստները հարձակվել էին ինչպես իմ, այնպես էլ ՍիվիլՆեթի վրա: Թե բա՝ պարտվողականներ եք, պանիկա եք տարածում, ադրբեջանցիների ջրաղացին ջուր եք լցնում, թուրքը տեսնում ուրախանում է, վաղը ամաչելու եք ձեր ստերի համար, ինձ անպատվում էին, անիծում, սպառնում, ասում էին՝ դավաճան եմ: Ու հիմա այդ մարդիկ ձայն չեն հանում, երբ ադրբեջանցիները մոտենում/մտնում են Որոտան, Շուռնուխ: Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում նրա Իմ քայլը խմբակցությունը, ՔՊ-ն կանգնելու են Հայոց պատմության ԴԱՏԱՍՏԱՆԻ առաջ: Առայժմ այսքանը. հայերենը չունի հարմար բառ, նկարագրելու իշխանության ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»։
Հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գրեցի, որ Ադրբեջանը մոտեցել է Սյունիքին: Ադրբեջանցիները առանց կռվի մտել էին Զանգելան,...
Posted by Tatul Hakobyan on 2021 թ. հունվարի 2, շաբաթ