«Ձեր անանասը դառնությամբ կտրեմ...բայց կարևոր մի հարց կա»․ իրավապաշտպան
PoliticalԻրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձեր անանասը դառնությամբ կտրեմ...բայց կարևոր մի հարց կա, գերիների թեման: Երկրի թիվ մեկ անմեղսունակը տարեվերջին հերթական ստոր մանիպուլացիան է արել Շիրակի մարզից գերի ընկածների հարազատների նկատմամբ: Դեկտեմբերի 30-ին, շատ անաղմուկ ձևով Շիրակի մարզպետարանի դիմացից, Խծաբերդում գերի ընկածների հարազատներին ավտոբուսով տեղափոխել էին կառավարություն, հողատուի հետ հանդիպման, որտեղ թիվ մեկ ստախոսը ասել է, որ սպասեք հունվարի 11-ին ձեզ ասելիք կունենամ, ի դեպ ամսի 11-ին ասում են ինքը Մոսկվա է մեկնում, բնականաբար դեկտեմբերի 30-ին հերթական «փափուկ բարձն է» դրել հարազատների գլխի տակ, որպեսզի իրեն չխանգարեն հերթական դավաճանությունները իրականացնելու ճանապարհին, «Փափուկ բարձի» թեման շարունակելով ասեմ, որ մի մասի հարազատներին էլ Ստեփանակերտ են ուղարկել, բնականաբար մարզում բողոքի ակցիաները կանխելու նպատակով: Իսկ արդեն մեկ օր անց, ալիևը հայտարարեց, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հայտնվել են ադրբեջանում գերիներ չեն և նրանք ձերբակալվել են, որպես ահաբեկիչներ, հետևաբար այլևս ասելիք չէր կարող ունենալ:
Էլ չասեմ պետականության բացակայության ու ԱԳՆ զրո գործունեության պայմաններում, ինչ դաժան ճակատագիր է սպասվում մեր տղաներին: Ընդամենը փաստենք, որ այս թեմայով միայն ՄԻՊ-ն է անդրադարձ կատարել: Ավելի պարզ խոսենք, գերիների դեպքում տարբեր միջազգային կազմակերպություներ հնարավորություն ունեն զբաղվելու նրանց խնդիրներով, ստիպել թշնամական երկրին ավելի մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել, հասնել նրանց վերադարձին, իսկ «ահաբեկչության» համար մեղադրվողների հետ կարող են վարվել ոնց ուզենան (նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում, ամենածանր պատիժը նշանակվում է ահաբեկչության համար մեղադրվողներին ու ամենա ոչ մարդասիրական վերաբերմունքին են արժանանում): Դե ինչ ասեմ, դուք շարունակեք վայելել ձեր բլինչիկը, թող Քարահունջը, Շուռնուխն ու ՀՀ քաղաքացիներին հանձնեն թշնամուն, կարևորը տոլման չսառչի:
Հ.Գ Առաջիկայում կխոսեմ այն մասին , թե ինչ պայմաններում են էս մարդկանց գերի հանձնել ու ավելի անկեղծ կկիսվեմ իմ մտահոգությունների մասին»:
Ձեր անանասը դառնությամբ կտրեմ...բայց կարևոր մի հարց կա, գերիների թեման: Երկրի թիվ մեկ անմեղսունակը տարեվերջին հերթական...
Posted by Karapet Poghosyan on Sunday, January 3, 2021