«Չելսիի» ղեկավարությունը քննարկում է Լեմպարդի փոխարինման տարբերակները․ The Athletic
Սպորտ«Չելսիի» ֆուտբոլային ակումբի ղեկավարները քննարկում են գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդին փոխարինելու տարբերակները, հաղորդում է The Athletic-ը:
Անգլիայի առաջնության 17-րդ տուրում լոնդոնցիները կիրակի օրը 1: 3 հաշվով զիջեցին «Մանչեսթեր Սիթիին»: Պարտությունը Չելսիի համար չորրորդն էր վերջին յոթ խաղերում:
Նշվում է, որ մարզիչ փոխելու վերջնական որոշում դեռ չի կայացվել, իսկ 42-ամյա Լեմպարդը կարող է աշխատել «Չելսիում» մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը: