Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off Armenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10 Azerbaijan destroys Pantheon of heroes in Stepanakert We have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with Michel I reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: Michel Colombia breaks diplomatic relations with Israel 

Մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է. Արամ Սարգսյան

Blogosphere

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեզ այլընտրանք տրված չէ:

21 տարի է, ինչ ես Ամանորի գիշերը գնում եմ Եռաբլուր: Այս տարվա տեսածս, միմյանց տներ չգնալը, «շնորհավոր» բառն անպատեհ համարելը նորից ստիպեցին մտորել ու հոդված գրել...

Մենք պատերազմում պարտվեցինք, և պատերազմն այսօր էլ սողալով, բայց շարունակվում է, որովհետև պարտության գլոբալ պատճառները մի կողմ դրած՝ մենք մոլեռանդի մոլուցքով զբաղված ենք մեր մեջ դավաճաններ ու թշնամիներ փնտրելով, որի հետևանքով ինքներս մեզ կոչնչացնենք` հուրախություն և ի շահ մեր հակառակորդների։ Հանրության մի որոշակի հատված համարում է, որ գործող իշխանությունը պետք է հեռանա, ավելի ռադիկալ մասը գտնում է, որ ոչ միայն պիտի հեռանա, այլև Լինչի դատաստանի ենթարկվի... Հասարակության մյուս հատվածն էլ գտնում է, որ իշխանությանը մեղադրողներն ընդհանրապես խոսելու իրավունք չունեն և ճիշտ կանեն՝ նստեն տեղները կամ ինքնասպան լինեն։ Իշխանությունն այս ամենին պատասխանում է, որ ինքը չի պատրաստվում հեռանալ, ավելին` հակված է ընտրություններում հաղթել և վերընտրվել։ Այս երկու թևերը փորձում են ամբողջ քաղաքական դաշտը տեղավորել իրենց տեսակետների մեջ։ Կամ 17-ի կողմից ես, կամ ՔՊ-ի ու վարչապետի... Սև-ի ու սպիտակ-ի բաժանումը և առճակատումը ամենավտանգավոր տարբերակը կդառնա, եթե մենք ընտրենք այդ ճանապարհը։ Մենք կարող ենք պարտվել թշնամուն, բայց իրավունք չունենք պարտվել ինքներս մեզ։ Իրար հակադրվող կողմերը պետք է ոչ թե ուլտիմատումներ ներկայացնեն, կամ փորձեն հանրությանը հարկադրել տեղավորվել իրենց ձևավորած կաղապարների մեջ և թշնամանալ ու կռվել միմյանց դեմ, այլ` կոմպրոմիսների գնալ։

Կոմպրոմիսների պետք է հասնեն առաջին հերթին հանրության քվեն ստացած խորհրդարանական ուժերը։ Իրական և վերանձնային կոմպրոմիսի մի քանի տարբերակներ կան, որոնք նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել, որովհետև համոզված եմ, որ թե Փաշինյանը, թե Ծառուկյանը, թե Մարուքյանը շատ լավ գիտեն իրենց հնարավորությունների սահմանը, ու բարձրաձայնումս կարող է ոչ միայն չօգնել, այլ փչացնել մինչ այս եղած ներքին համընկնումները։ Համոզված եմ, որ միայն կոմպրոմիսային տարբերակով կազմված ճանապարհային քարտեզի պարագայում հնարավոր կդառնա երկիրը հասցնել անցնցում և տրամաբանված քաղաքական ընտրությունների, ցանկացած այլ տարբերակ թշնամին օգտագործելու է։

Թշնամին այսօր էլ քաղաքական, բարոյահոգեբանական ու տնտեսական դաշտերում է օգտագործում իր հաղթանակը, մեր միմյանց հանդեպ թշնամանքը, ճշգրիտ և քաղտեխնոլոգների մշակած քարոզչության ու քայլերի միջոցով մեզ մղում ինքնաոչնչացման։ Թուրքիայի հետ իրենց ապագա ծրագրերը ներկայացնելով, ռազմագերիների վերադարձի խնդիրն անընդհատ շահարկելով ու ձգձգելով, Հայաստանի հետ սահմանները, ռուսների լուռ համաձայնությամբ, արագացված տեմպով ու ուլտիմատումների միջոցով սահմանազատումով մեզ պահում են ցնցումների մեջ և տրամադրում իրար դեմ։ Սա բոլորս ենք տեսնում և հասկանում, բայց շարունակում ենք տանը, աշխատանքի վայրում և համացանցում իրար հետ կռվել, միմյանց մեղադրել: Փոխարենը հիմա մենք էլ պիտի խոսենք ապագայի մեր ծրագրերից, պարտադրելով եռակողմ հայտարարության երրորդ կողմին առաջնահերթություն տալ և գործել նաև ՀՀ-ին ձեռնտու ճանապարհների ծրագրերից, մասնավորապես` Սյունիքը երկաթգծով Իրանին, Չինաստանին և Հնդկաստանին, իսկ մյուս կողմից Երևանին և Փոթիին միացնող ծրագրերից։

Նոր և հինգերորդ սերնդի ռազմական տեխնիկայի գնումը, ՀՀ և ԱՀ սահմանապահ զորքերի ձևավորումը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վերարժևորումը պետք է դառնան մեր գործունեության, քարոզչության և քննարկման հիմնական թեմա։ Զանգեզուրի անվտանգության մասով՝ օր առաջ պետք է գնել 100 միլիոնին համարժեք չինական արտադրության 110-120 հարվածային անօդաչու սարք, ոչ թե փողը վառել տեխնոլոգիական առումով հին և միայն հետախուզական նպատակների ծառայող ռուսական արտադրության «Օռլան» սարքեր գնելով։ Անօդաչուների հիմնական մասը պետք է տեղակայվի Սյունիքում, որը կբարձրացնի բանակի և տեղի խիզախ բնակչության ոգին։ Մեր բնական ռեսուրսներն առանց սահմանափակումների օգտագործելով,և պետության կողմից խստագույնս վերահսկելով՝ եկամուտները պետք է ուղղենք պայմանագրային զինծառայողների աշխատավարձը կրկնապատկելուն և սահմանապահ զորքեր ձևավորելուն։ Անհրաժեշտ է նաև հարվածային զորամասեր տեղակայել Սյունիքում, որովհետև առաջիկա տարիներին բացառված չէ պատերազմը Իրանի դեմ, որից մենք պետք է աշխատենք ոչ միայն չտուժել, այլ նաև օգտվել։ Սյունիքի սահմանակից վիճահարույց ճանապարհների խնդիրը լուծելու համար, բանակցային գործընթացին զուգահեռ, պետք է սկսենք կառուցել և վերանորոգել ալտերնատիվ ու շրջանցող ճանապարհներ։ 21֊25 կմ նոր ճանապարհ կառուցելը մեծ ծախս չէ, առավել ևս, որ վերաբերում է հանրային անվտանգությանը։ Մենք մի անգամ արդեն վատնել ենք խաղաղության տված հնարավորությունը, հիմա մեր խնդիրն ավելի բարդ է, մենք ամեն ինչ պետք է անենք խաղաղությունը պահելու, իսկ այդ ժամանակ երկիրը ու պետականությունը ուժեղացնելու համար։ Մեզ այլընտրանք ուղղակի տրված չէ։

Ուստի 2021-ի մեր առաջնահերթ ու պարտադիր քայլերը պետք է լինեն.

1.Հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը. մենք պետք է սթափվենք պարտությունից՝ հաղթելու համար, ոչ թե շարունակենք իրար ոչնչացնել՝ թշնամու հաղթանակը բազմապատկելու ու երկարացնելու համար:

2.Ազգային անվտանգության խնդիրների լուծման դիվերսիֆիկացումը, Հայաստանի ազգային բանակը պետք է վերականգնի տարածաշրջանի խաղաղության ու կայունության երաշխավորի իր դերը:

3.Օգտագործելով մեր և մեր սփյուռքի ռեսուրսները՝ արագ պետք է վերականգնենք կորոնավարակից ու պատերազմից ճգնաժամի մեջ հայտնված տնտեսությունը՝ զարգացնելով արդյունաբերությունը ու նոր աշխատատեղեր ստեղծելով:

Ու այս խնդիրները վերաբերում են ոչ միայն իշխանությանը և ընդդիմությանը, այլև՝ ամբողջ հասարակությանը: Մենք պետք է ՄԻԱՍԻՆ գործենք, այլապես ներքին տրոհումները հանգեցնելու են պետականության կորստին՝ պարտադրելով մեզ գործել մեր թշնամիների ծրագրով:

Հ.Գ.

Ես` «Հանրապետություն» կուսակցությամբ և իմ ընկերներով, ընտրությանը կմասնակցեմ միայն համախմբմանը և ապագային միտված ծրագրերով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmenColombia breaks diplomatic relations with IsraelF1 legend Michael Schumacher’s 8 luxury watches up for auctionA keyboard has been created that works quietly and costs $3,400US congressman was accused of serving interests of Azerbaijan in return for bribeTrump develops plan on peaceful resolution in Ukraine: TelegraphCameron says Kyiv can use British weapons inside Russia, Kremlin reactsDon't overpay for performance: Most powerful midrange smartphones in AprilThe Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses
Most Popular