Ռոնալդուի դուբլը օգնեց «Յուվենտուսին» հաղթել «Ուդինեզեին»
ՍպորտԹուրինի «Յուվենտուսը» Իտալիայի առաջնության 15-րդ տուրի տնային խաղում հաղթեց «Ուդինեզեին»:
Թուրինում կայացած խաղն ավարտվեց 4: 1 հաշվով: Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ «Յուվենտուսում» (31-րդ և 70-րդ րոպեներին), գոլերի հեղինակ դարձան նաև Ֆեդերիկո Կիեզան (50֊րդ րոպեին) և Պաուլո Դիբալան (90 + 3֊րդ րոպեին): Հաջորդ խաղը «Յուվենտուսը» կանցկացնի հունվարի 6-ին`արտագնա խաղում «Միլանի» հետ, «Ուդինեզեն» նույն օրը արտագնա խաղում կխաղա «Բոլոնիայի» հետ: