Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ) ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվություն Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասին 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյան ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 

Նախարարի պաշտոնը ստանձնելով՝ հասկացա, որ դատական բժշկությամբ չեն զբաղվել. Արսեն Թորոսյան

Բլոգոսֆերա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բժշկական ծառայություն, որի նպատակը հենց այդ պահին կյանք փրկելը չէ:

Քանի որ հետպատերազմյան Հայաստանում այլևս խնդիր չկա նախկինում «տաբու» համարվող կամ շատ զգայուն թեմաներով խոսելու, ապա ուզում եմ հատուկ խոսել Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայության մասին:

Առողջապահության նախարարի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, երբ սկսեցի գնահատել տարատեսակ ծառայությունների վիճակը, հասկացա, որ դատական բժշկությունով որպես այդպիսին տասնյակ տարիներով չեն զբաղվել` սկսած շենքային պայմաններից ու սարքավորումներից, վերջացրած իրավական խնդիրներով:

Քանի որ այս ուղղությունը շատ կարևոր էր թե’ պետության ընդհանուր իրավակարգի պահպանման, և թե’ բուժօգնության որակի շարունակական բարելավման տեսանկյունից, ձեռնամուխ եղանք այս ծառայության համակարգային բարեփոխումներին, որոնք մինչ օրս էլ շարունակվում են և որոնց շնորհիվ մեր երկիրը այս ծանր ժամանակաշրջանում կարողանում է, թեկուզ դանդաղ, բայց լուծել իր առջև դրված խնդիրները:

Նախևառաջ պարզվեց, որ տարիներ շարունակ ԱՆ դատաբժշկական ծառայությունը իր համանուն ՊՈԱԿ-ով օրինական կարգավիճակ չունի որևէ մարզում և այդ ծառայությունները մատուցվում էին մարզային ԲԿ-ների դիահերձարաններում` լռելյայն համաձայնությունների կամ ավելի շուտ տարաձայնությունների բացակայության հիման վրա: Այս հարցի լուծման համար մենք նախաձեռնեցինք մի շարք կառավարության որոշումների ընդունում, որոնց արդյունքում բազմաթիվ մարզերում մեր դատաբժշկական ծառայությունը ունեցավ գործելու օրինական կարգավիճակ: Այդ մարզերն էին Լոռին, Շիրակը, Արմավիրը, Գեղարքունիքը, Կոտայքը, Վայոց Ձորը: Կոտայքում օրինակ ծառայությունը կենտրոնացվեց Աբովյան քաղաքում, որտեղ զրոյից վերակառուցվեց նոր մասնաճյուղ` իր բոլոր ժամանակակից հնարավորություններով: Արմավիրում ծառայությունը կենտրոնացվեց Մեծամոր քաղաքում, ուր այս պահին լայն թափով ընթանում են շինարակական աշխատանքներ: Լայն թափով շինարակական աշխատանքներ են ընթանում նաև Գեղարքունիքի մարզի Մարտունի մասնաճյուղում, ինչպես նաև լուծվում է հողհատկացման հարցը Սևան քաղաքում: Դեռևս լուծում չստացած մարզերում դատաբժշկական ծառայության մասնաճյուղերի հարցերը մեր օրակարգում էին և լուծման փուլում` Արագածոտնի, Արարատի, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իհարկե վերահաս պատերազմը որոշակիորեն «խառնեց» մեր պլանները և ավելի ցցուն դարձրեց մեր նախաձեռնածի կարևորությունը:

Մարզային մասնաճյուղերի կարգավիճակի «օրինականացումից» զատ, ինտենսիվ զբաղվում էինք նաև Երևանում գործող գլխամասային մասնաճյուղի հզորությունների զարգացումով` հատկապես տարատեսակ սարք-սարքավորումների մասով: Հենց 2018թ.-ին պետական բյուջեի միջոցներով ձեռք բերեցինք այս պահին գործող միակ դատագենետիկական անալիզարտորը, որի աշխատանքի արդյունքում մենք կարողանում ենք գենետիկական նույնականացման ենթարկել արցախյան վերջին պատերազմում զոհված մեր զինծառայողների անճանաչելի մարմինները (այսօրվա դրությամբ 461 նույնականացում): Երկրոդ այդպիսի անալիզտարորը արդեն իսկ Հայաստանում է և մոտ օրերս կսկսի աշխատել: Մինչ այդ սարքի տեղադրումը դատագենետիկական նույնականացումը իրականացվում էր հին և ոչ ճշգրիտ սարքերով: Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում պետական բյուջեի միջոցների հաշվին այս տարի տեղադրվեց նաև ժամանակակից գազային անալիզատոր արյան մեջ տարատեսակ նյութերի ճշգրիտ որոշման համար, որն անհրաժեշտ էր բազմաթիվ քրեական վարույթների համար:

Մեր կողմից հատուկ ուշադրություն էր դարձվում նաև դատական բժիշկների նոր սերնդի կրթմանը, որպեսզի երկիրը բավարար թվով ապահովված լինի նման կարևոր մասնագետներով և պետք է շեշտեմ, որ բժշկական ուսանողների մոտ հետաքրքրությունը այս մասնագիտության մասով վերջին տարիներին էականորեն աճել է` նաև ի շնորհիվ մեր վարած ոլորտային քաղաքականության:

Պատերազմի սկզբից մինչ օրս մեր դատաբժշկական ծառայությունը իր հարաբերականորեն փոքր անձնակազմով կատարել է ահռելի աշխատանք` իրականացնելով 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարելով ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ԱՆ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի անձնակազմին` դատական բժիշկներին, սանիտարներին, դատական գենետիկներին, լաբորանտներին, կենտրոնի ղեկավարությանը, իրենց լուռ, բայց անգնահատելի աշխատանքի համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայկական լեռնաշխարհը եղել է համաշխարհային քաղաքակրթությունների հարաբերման և մշակութային համակցման յուրօրինակ խաչմերուկ. ՀՀ նախագահ (տեսանյութ)Ինչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՈստիկանություն տեղափոխված 2 քաղաքացիներից մեկի մոտ, ով անչափահաս է, հայտնաբերվել են թմրամիջոցներ Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին «Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք Երևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարային ջրանջատում Երևանում և ևս 6 քաղաքներում Երևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնը Հարկային մարմին սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում կնախատեսվի պատասխանատվությունՓաշինյանի, Ֆոն դեր Լեյենի և Բլինքենի հանդիպումը նպատակ ունի Հայաստանին օգնելու. ՄիլլերՎրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այո, ներողություն եմ խնդրում. Սյունիքի մարզպետը՝ Շուռնուխում կառուցվելիք տների ուշացման մասինԲնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շենքը կօտարվի «Քվանտ»-ին՝ 123 մլն դրամով2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհինԵգիպտոսի աջակցության կարիքը ունենք Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխելու համար. Փաշինյան2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստներըԱնիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. ՇահրամանյանՀայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձՔննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներինՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 27-ից մարտի 28-ըԼեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար«Որակի հարցում զիջում չի լինելու». շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար ՎարդանյանըԼՂՀ «լուծարման» փաստաթուղթը միակ ճանապարհն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին. ՇահրամանյանՈչ մի ԼՂ վտարանդի կառավարություն չկա, սա մարտահրավեր է մեր ազգային անվտանգությանը. ՓաշինյանՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանանԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետԱրցախում մնացել է 10-11 հայ. ՇահրամանյանՍամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի ՀայաստանումՏավուշում առաջանալու են անվտանգության ռազմավարական խնդիրներ, անվտանգ տեղաշարժվելու խնդիր է լինելուԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարըՓարիզի օդանավակայանում քուրդ ակտիվիստին Թուրքիա արտաքսելու փորձի պատճառով՝ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստը 1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. ՄինասյանՄարտի 28-ի աստղագուշակԵրևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30 տոկոս բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-իցԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելությունԵկել է քննադատված ու զրպարտված նախկիններ-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Արտակ Զաքարյան«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԴավիթ Օհանյանը՝ Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՆավթի գներն աճել ենԹանկարժեք մետաղների գներՕրվա խորհուրդ. Մարտի 28«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»
Ամենադիտված