Կարգավորման առանցքում Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների դեօկուպացիան է․ ՀՀ ԱԳՆ
ՔաղաքականԱշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը այսօր՝ հունվարի 5-ին, հանդիպել է Արցախի Հանրապետության նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ Արա Այվազյանը շնորհավորել է Դավիթ Բաբայանին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան արգասաբեր գործունեություն իր նոր կարգավիճակում։