Իլոն Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը
ԱշխարհTesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկն առաջ է անցել Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցանկում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Էլեկտրամոբիլների շուկայում գնանշումների աճն այսօր 4.8 տոկոս է կազմել, ինչը թույլ է տվել Tesla-ի սեփականատիրոջն առաջին տեղը գրավել միլիարդատերերի ցանկում:
Մասկի կարողությունը, ըստ CNBC-ի տվյալների, 188.5 միլիարդ դոլար է գնահատվում, մինչդեռ Բեզոսը մեկ ու կես միլիարդով ավելի քիչ ունի: