Տարվա առաջին խաղում «Սուպերսոնիքս»-ը հաղթեց ԲԿՄԱ-ին. Բասկետբոլի Ա լիգա
ՍպորտՀայաստանի բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը վերսկսվեց ԲԿՄԱ-«Սուպերսոնիքս» խաղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային քառորդում «Սուպերսոնիքս»-ն առավելություն ուներ և հաղթեց 24:27 հաշվով: Երկրորդ քառորդում ԲԿՄԱ-ն մեկ միավորի առավելություն ուներ` 52:51: Մեծ ընդմիջումից հետո թիմերը ունեին առավելություն մեկական քառորդում, սակայն ի վերջո 104:107 հաշվով հաղթեց «Սուպերսոնիքս»-ը:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ռեգի Ջեորջն է 38 միավորով (ԲԿՄԱ):
Այս տուրից հետո հետո ԲԿՄԱ-ն մրցաշարային աղյուսակում նախավերջինն է, իսկ «Սուպերսոնիքս»-ը` 6-րդն է: Առաջատարը «Վահագնի Սիթի»-ն է: