Եղիշե Մելիքյանը` «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ
СпортԵրևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։
Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։