Մայր Աթոռը հունվարի 10-ին հրավիրում է աղոթքի՝ գերիների եւ անհայտ կորածների համար
ՀասարակությունՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հայ ժողովրդին հրավիրում է աղոթքի՝ արցախյան գոյապայքարի հետևանքով գերեվարվածների, անհայտ կորածների և նրանց տունդարձի համար։
«Այդ կապակցությամբ բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի մասնավոր աղոթք»,- ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունում։
Հրավեր աղոթքի գերիների և անհայտ կորածների համար ————— Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունվարի 10-ին հրավիրում է մեր...
Posted by Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother See on Friday, January 8, 2021