Իմքայլական պատգամավորը հաղորդում է ներկայացրել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ
SocietyՊրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ՔԿ է հրավիրվել՝ ենթադրյալ բռնության կոչ կատարելու համար։ Այդ մասին հայտնել է ինքը՝ Արմեն Գրիգորյանը։
«Պարզվում է ինչ-որ անհասկանալի պատգամավորուհի՝ Հերիքնազ մականունով, «գործ է տվել»՝ փորձելով մեղադրել ինձ բռնության կոչ կատարելու մեջ։ Փոքրիկս, սորոսիկս, իմ յուրաքանչյուր ելույթ պատրաստված է՝ մինչև անգամ ստորակետը, ձեր հիմարությունը ցույց մի տվեք, մենք առանց այդ էլ գիտենք»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
Նշենք, որ Հերիքնազ Տիգրանյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։