Տխուր պատկեր է, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են. Էլիբեգովա
ԲլոգոսֆերաՏխուր պատկեր ա, երբ խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցության ներկայացուցիչները խոստովանում են, որ առանց իրենց առաջնորդի զրո են, որպես քաղաքական միավոր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Նա, մասնավորապես, նշել է. «Տխուր ա, քանի որ դա ոչ միայն նախնադարյան արխայիկ կռապաշտություն ա ու անձի անառողջ պաշտամունք, այլ նաեւ որովհետեւ ժողովրդավարական փոփոխություններ ակնկալող իմ շատ ծանոթներ գնացել եւ պարլամենտական ընտրություններին քվեարկել են այդ կուսակցության օգտին, փաստացի ընտրելով նոր Կոմկուս»: