Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունը Մակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան Փաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ) «Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերը Եսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս Ղազարյան Քենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարը Փաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ) Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը Բաքվին 

Խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության մեջ է. «Իմ քայլի» պատգամավոր

Բլոգոսֆերա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Վստահ չեմ, որ շատերը հիմա այս հարցի քննարկման սիրտն առհասարակ ունեն, բայց ուշ թե շուտ պետք էր սրա մասին խոսել։ Երեկ գործընկերս՝ Ռուբեն Ռուբինյանը, անդրադարձ է կատարել պատգամավորի կողմից «Իմ քայլը» խմբակցությունը լքելու երևույթին։ Ոչ մեկին չի վիրավորել, ընդամենը արձանագրել է, որ պատգամավորական մանդատ են ստացել «Իմ քայլը» դաշինքին քվեարկած քաղաքացիների քվեի հիմքով։

Սխա՞լ է ասել։ Թերևս այո, մի փոքր փորձել է մեղմել, չի ուզել ավելի ուղիղ, կոշտ և, միևնույն ժամանակ, ճիշտ արտահայտվել։ Իսկ ավելի ուղիղ, կոշտ ու ճիշտն այն է, որ մանդատ են ստացել, որովհետև ցուցակը գլխավորող անձի անուն, ազգանունը Նիկոլ Փաշինյան էր։ Եթե այս ելակետում համաձայն չեք, ուրեմն վստահաբար մենք խմբակցությունից դուրս գալ/չգալու հետ կապված հարցում համակարծիք չենք լինելու, կարող եք խնայել ձեր ժամանակը և գրառմանս շարունակությունը չկարդալ։

Եթե համաձայն եք, գուցե առաջ եք քաշում հաջորդ հարցը, որը մոտավորապես այսպես է հնչում․ «Է հա, հասկացանք, հիմա որ այդպես է մարդը մանդատ ստացել, ուրեմն պետք է ամեն ինչում Նիկոլ Փաշինյանի հետ համաձա՞յն լինի»։ Այդ հարցի պատասխանը բացասական է, իհարկե ոչ, չի նշանակում, բայց գիտե՞ք ինչն է ավելի կարևոր։ Կարևոր է, որ հասկանանք, որ խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ համաձայն լինել/չլինելը չէ, խնդիրը կիսատության և երկակի ստանդարտների մեջ է։

Համաձայն չլինելը և խմբակցությունից դուրս գալը, այն պարագայում, որ մանդատի ստացման գործընթացում որոշիչ նշանակություն է ունեցել հենց այն անձը, ում հետ դու համաձայն չես, այդ կիսատության և երկակի ստանդարտների արտացոլանքն է՝ «համաձայն չեմ, բայց գլխավորապես իր ջանքերով ստացված մանդատը կպահեմ, որպեսզի շարունակեմ «հերոսաբար» իր հետ չհամաձայնվել»։

Ի դեպ, ավելորդ չի նշել, որ այս համատեքստում խոսքը սկզբունքային, որոշ դեպքերում՝ արժեքային անհամաձայնությունների մասին է․ այնպես չէ, որ ով խմբակցության կազմում է, միշտ և ամեն ինչում համաձայն է, մեղմ ասած՝ ոչ։

Ով կույր չի՝ կտեսնի, որ վերջին նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից այս կողմ և նույնիսկ դրանից առաջ միայն խմբակցությունը լքած պատգամավորները չեն, որ իրենց անհամաձայնությունն են հայտնել Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այդ պատգամավորների անհամաձայնություն հայտնելու ձևն է ուրիշ եղել, և հենց սա է որոշիչ տարբերությունը և այն առանցքը, որի շուրջ իրականում պետք է ծավալվի ողջ բանավեճը, չնայած, իմ կարծիքով՝ առանձնապես բանավիճելու բան չկա։

Այնպես որ, թացը չորի հետ պետք չէ խառնել։ Ոչ ոք չի ասում՝ ամեն ինչում համաձայն եղեք, ասում են՝ մի եղեք կիսատ և երկակի ստանդարտներով ղեկավարվող, ազնիվ չի։

Հ․Գ․ Բացառության կարգով թույլ տվեք այս մի գրառմանս մեկնաբանություններին, եթե այդպիսիք կլինեն, չանդրադառնալ, կարծում եմ՝ սպառիչ է։ Եթե համաձայն չեք, խնդիր չէ՝ Ձեր իրավունքն է»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրաՉենք հասցնում ոստիկանության բռնություններին անդրադառնալ, բայց Սամվելի դեպքն աննախադեպ է Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարPorsche-ն ներկայացրել է ավելի քան 15 000 դոլար արժողությամբ էլեկտրական հեծանիվ (լուսանկարներ)Կրկին մութ ամպեր առողջապահության նախարարության շուրջՎայոց ձորում իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել էԽոշտանգման ժամանակ Սամվել Վարդանյանը ձեռնաշղթայված է եղել, ոստիկաններից մեկն էլ բերանն ա պահելՍալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպքՍամվելի դեպքը այլանդակության գագաթնակետն է, աղմուկը շատ էր, դրա համար կալանք չկիրառվեցՀորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին
Ամենադիտված