«Սուպերսոնիքս»-ը գերազանցեց «Կիլիկիա»-ին. Բասկետբոլի Ա լիգա
ՍպորտՀայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա» - «Սուպերսոնիքս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 72-115 հաշվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միայն 2 քառորդներում հաղթեց ամերիկյան թիմը, սակայան մեծ տարբերությամբ:
Խաղում ամենաարդյունավետը «Սուպերսոնիքսից» Ժոզե Անգուեռան էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու կատարեց 10 արդյունավետ փոխանցում: