Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
SocietyՀունվարի 10-ին, ժամը 14:34-ին Սյունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։34-ին, մարել՝ 21։00-ին։ Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ազատ հերթափոխից 10 հրշեջ-փրկարար: