Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян 

ՏՎԽ կարծիքը՝ գերիների մասին հրապարակումների ու անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ

Общество

Տեղեկատվական վեճերի խորհուրդը իր կարծիքն է հրապարակել ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց վերաբերյալ հրապարակումների և անձնական տվյալների պաշտպանությունի վերաբերյալ:

Կարծիքը ներկայացնում ենք ստռորեւ.

«Պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած ու զոհված անձանց վերաբերյալ բազմաթիվ լրատվական նյութեր են հրապարակվում տարբեր  հարթակներում՝ ներառյալ համացանցում։ Դրանցում  պարբերաբար ներկայացվում են զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների անձնական տվյալներ, այդ թվում՝ լուսանկարներ ու տեսապատկերներ։ Օրինակ, 15.12.2020թ․ www.sputnik.am լրատվական կայքը հրապարակել է «Մինչև պատերազմը մոլորված ու գերեվարված Նարեկ Սարդարյանը վերադարձել է Հայաստան» վերնագրով նյութ, որում ներկայացրել  է գերու  լուսանկարը այն տեսանյութից, որը տարածել էին ադրբեջանական աղբյուրները նրան գերեվարելուց մի քանի օր անց։ 16.12.2020թ․ին www.armtimes.com լրատվական կայքը հրապարակել է «Սպասում եմ Արայիկիս տեսնեմ, գրկեմ»․ 1 տարուց ավել Ադրբեջանում պահվող հայ զինծառայողը Հայաստանում է» վերնագրով նյութը, որում հարցազրույց տվող անձի լուսանկարի հետ միասին հրապարակվել է նաև նախկին ռազմագերու լուսանկարը, որը տարածել էին ադրբեջանական աղբյուրները նրան գերեվարելուց անմիջապես հետո։

Թեև պատերազմի մասին լրատվությունը հասարակական մեծ հետաքրքրություն է ներկայացնում, և հանրությունն ունի դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու լեգիտիմ պահանջ, զինված հակամարտության մասնակցի, մասնավորապես, ռազմագերիների վերաբերյալ տեղեկատվությունը ԶԼՄ-ների կողմից չպետք է հանգեցնի անձի արժանապատվության ոտնահարմանը և անձնական կյանքի գաղտնիության խախտմանը։ Պատերազմական գործողությունները, ռազմական բախումները կամ դրանց հետևանքերը լուսաբանելիս լրագրողներն ունեն կարևոր առաքելություն․ նրանք կարող են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հանրությանը տրամադրելով անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն։ Երբեմն էլ լրագրողների հրապարակումներն օգնում են գտնել գերեվարված անձին կամ պաշտպանել նրա իրավունքները։ Այս առումով նրանց հարազատներն ունեն տեղեկատվություն ստանալու օրինական շահ։ Այդուհանդերձ, նույնիսկ նման  իրավաչափ նպատակները  չեն ազատում լրագրողին տեղեկատվությունը տրամադրելիս այլոց իրավունքները և ազատությունները հարգելու պարտականությունից։ Սա է հակամարտությունները լուսաբանելու առանձնահատուկ դժվարությունը՝ ցուցաբերել նրբանկատություն և տարածել ճշգրիտ, անաչառ ու պատասխանատու տեղեկատվություն։

Դիտարկումները ցույց են տալիս, որ ռազմագերիների մասին լրատվական նյութերը հաճախ տարածվում են նրանց անձնական տվյալների ու անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի անտեսմամբ։ Թեև գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, ներկայացնում է հանրային մեծ հետաքրքրություն, դա չի նշանակում, որ լրագրողները ստանում են անվերապահ հնարավորություն օգտագործել ներկայում կամ նախկինում ռազմագերու կարգավիճակ ունեցող անձի լուսանկարները, տեսապատկերները,  որոնք տարածվել են այլոց կողմից հանրամատչելի աղբյուրներում՝ հիմնականում բջջային հավելվածներում կամ սոցիալական ցանցերում։ Նույնիսկ եթե նման բովանդակության տարածմամբ կամ վերարտադրմամբ լրագրողը հետապնդում է կոնկրետ հանրային շահ կամ այլոց օրինական շահ, որևէ մեկի անձնական տվյալն օգտագործելիս բոլոր դեպքերում պետք է ունենալ անձի համաձայնությունը, իսկ դրա ստացման անհնարինության դեպքում անձնական տվյալի տարածումը կարող է արդարացված լինել միայն հանրային շահից բխող անհրաժեշտությամբ՝ ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի։

Հայրենադարձված որոշ ռազմագերիների մասին հրապարակումներում այս մոտեցումները պահպանվում են, երբ լրատվամիջոցներն, օրինակ,  նրանց վերաբերյալ հրապարակումներում նրանց պատկերը շղարշում են։ Սակայն, անընդունելի է, երբ որոշ լրատվական նյութերում նախկին ռազմագերիները  կամ գերու կարգավիճակում պահված քաղաքացիական անձինք անգամ հայրենադարձվելուց հետո շարունակում են պատկերվել Ադրբեջանի  իշխանությունների կողմից նախկինում տարածված լուսանկարներով կամ նույնիսկ տեսանյութերով, որոնցում անձը երևում է խոցելի, ընկճված վիճակում, երբ նա գտնվում էր փաստացի գերության մեջ՝ թշնամական միջավայրում։

Լրատվության նման եղանակն անթույլատրելի է, խախտում է անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը, նրա ու նրա հարազատների հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ Անհրաժեշտ ենք համարում նաև ընդգծել, որ հաճախ անձնական տվյալների օգտագործումը, այդ թվում՝ անունը, ազգանունը և բնակավայրը, պայմանավորված չէ հանրային հրատապ անհրաժեշտությամբ։

Միաժամանակ, եթե որևէ անձնական տվյալ հեշտությամբ հասանելի է հանրային տիրույթում, դա դեռ չի նշանակում, որ այն կարելի է անվերապահորեն օգտագործել լրատվական նյութերում։ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնական տվյալ է ցանկացած տեղեկություն, որով ուղղակի կամ անուղղակի նույնականացվում է անձը։ Անձնական տվյալի  մշակումը/օգտագործումը կարելի է միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքում կամ եթե առկա է անձի համաձայնությունը։ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից բխում է, որ առանց անձի համաձայնության անձնական տվյալների օգտագործմամբ լրատվություն կարելի է տարածել այն դեպքում, երբ  դա անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար։

Լրատվամիջոցներում և համացանցում տարածված ռազմագերիների պատկերով տեսանյութերն ու լուսանկարները կարող են առանց սահմանափակումների անորոշ ժամկետով մատչելի մնալ։ Անձնական տվյալների ամբողջական դուրս բերումը համացանցից գրեթե անհնարին է՝ հատկապես հաշվի առնելով, որ մոռացված լինելու իրավունքն առայժմ որոշակիորեն կարգավորված է միայն ԵՄ անդամ պետություններում, այն էլ միայն Google.com որոնողական համակարգի առնչությամբ։ Նման պայմաններում անձնական տվյալի տարածումը համացանցում կարող է անդառնալի հետևանք ունենալ նախկին ռազմագերիների վերասոցիալականացման համար, և յուրաքանչուր հրապարակում կարող է հանգեցնել կրկնակի զոհականացման ինչպես նրանց, այնպես էլ նրանց հարազատների համար։

Հաճախ լրատվամիջոցները և լրագրողները առաջնորդվում են այն մտայնությամբ, որ եթե որևէ տվյալ արդեն հրապարակված է հանրային տիրույթում, դա տալիս է այդ տվյալը ազատորեն վերահրապարակելու, տարածելու ազատություն, քանի դեռ  բարեխղճորեն վկայակոչվում է աղբյուրը։ Խորհուրդը վերահաստատում է նախինում արտահայտած իր դիրքորոշումը, որ անձնական տվյալի յուրաքանչյուր նոր հրապարակում, այդ թվում նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների միջոցով,  օրինակ՝ տվյալներ «կիսվելու» (sharing), տեղադրելու (post),  հիպերհղումների, նորությունների ագրեգատորների և այլ եղանակով, անձնական կյանքի կրկնակի  միջամտություն է՝ անկախ դրա նախկինում հրապարակված լինելու հանգամանքից։ Հետևաբար, վերահրապարակվող անձնական տվյալը պաշտպանված է նույնչափ, որչափ առաջին անգամ հրապարակվող անձնական տվյալը։

Տեղեկատվական վեճերի խորհուրդ

Շուշան Դոյդոյան (Խորհրդի քարտուղար) - Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Արա Ղազարյան - «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրեն Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արամ Աբրահամյան - «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Աշոտ Մելիքյան - Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Օլգա Սաֆարյան - Փաստաբան

Դավիթ Սանդուխչյան – Փաստաբան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в Армении
Самое популярное