Ամանորյա տրամադրություն՝ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (լուսանկարներ)
ՀասարակությունԹերևս 2020թ-ը բարդ և փորձություններով լեցուն տարի էր, բայց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) խնամքի տակ գտնվող արջերի համար Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ամանորյա տրամադրություն է ստեղծվել։ Կենտրոնում գտնվող արջերը տարբեր պատճառներով հայտնվել են անազատության մեջ, կորցրել են իրենց բնական կարողությունները, դարձել են կախյալ մարդու «բարեհաճությունից»։ Այդպիսի արջերից շատերն այսօր գտնվում են WRC-ում, որի հիմնական առաքելությունը նման կենդանիների համար հետագա բարեկեցիկ կյանքն ապահովվելն է, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում վայրի բնություն վերադարձնելը։