«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Այսօր ՀՀ ռազմավարությունը պետք է լինի ո՛չ հարձակողական, ո՛չ էլ հանձնվողական, այլ ինքնապաշտպանական. Արմեն Այվազյան

Общество
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն այսպես է համառոտագրել իր ելույթի թեզերը.
 
• Նախ, պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի, ներառյալ Արցախի ու հայ ժողովրդի դեմ իրականացվել է հերթական ցեղասպանական ակտը, որի արդյունքում հայրենազրկվել ու փախստական են դարձել տասնյակ հազարավոր հայեր, նախկին ԼՂԻՄ-ի Հադրութի շրջանն ամբողջությամբ, Շուշի քաղաքը և հարող մի քանի գյուղեր։ Այս պահով կապիտուլյացիայի ենթարկելուց հետո այժմ ադրբեջանական, թուրքական և ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնական անձինք անընդհատ կրկնում են, որ Ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը, մնացել է անցյալում։ Իրականությունն այլ է, ոչ միայն այդ հակամարտությունը չի լուծվել կամ լուծվել է հայերի մասնակի էթնիկ զտումներով, այլև անմիջական վտանգի տակ է հայտնվել բուն ՀՀ-ն։
• Կապիտուլյացիան և խաղաղությունը շատ տարբեր հասկացություններ են։
Եվրոպական պատմական փորձը մեր տարածաշրջանում ու հատկապես Հայկական հարցի շրջանակներում չի աշխատում։ Մասնավորաբար, որպես օրինակ բերվում է Գերմանիայի կապիտուլյացիան և դրան հետևած զարգացումը։ Սակայն Գերմանիային երկու համաշխարհային պատերազմներում պարտության մատնած ուժերը նպատակ չունեին բնաջնջել գերմանական ազգն ու ոչնչացնել գերմանական պետականությունը։ Իսկ Հայաստանի թշնամիներն այդպիսի նպատակ ունեն։ Հետևաբար, մեր կապիտուլյացիայից հետո «խաղաղությունը» ևս երևութական է լինելու։ Հայաստանին զարգանալու և ուժեղանալու հնարավորություն չի տրվելու՝ բոլոր հետևանքներով հանդերձ։ Կապիտուլյացիան մեզ համար ոչ թե գործնապաշտ (պրագմատիկ), այլ երևութական, գետնից կտրված մոտեցում է։
• Երեկվա բանակցություններն անդրադարձել են նոյեմբերի 9-ի հայտարարության միայն մեկ՝ 9-րդ կետին՝ «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու» հարցին։ Այնինչ այդ կետը, որն առաջնահերթ է դիտվում Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի համար, պետք է լուծվեր ոչ թե սկզբում, այլ ամենավերջում՝ անվտանգության և փոխադարձ վստահության միջազգային ամուր մեխանիզմների ապահովելուց հետո։ Իսկ հիմա այն լուծվում է Հայաստանի անվտանգության հաշվին ու նրան հերթական ագրեսիայի ենթարկելու սպառնալիքների հաշվին։
• Նոյեմբերի 9-ից հետո այսպես կոչված տարածաշրջանային կայունության ու զարգացման ծրագրերը կառուցվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի գրեթե զրոյացման պայմաններում, քանի որ կործանված են հայկական կողմի անվտանգության համակարգի հիմնական բաղադրիչները։ Մասնավորապես՝
• ջախջախված են Հայաստանի և Արցախի ռազմական անվտանգության ՍԵՓԱԿԱՆ երաշխիքները, որոնք բաղկացած էին (a) հզոր բանակից և (b) այն պաշտպանական խորությունից, որն ապահովվել էր 1990-ական թթ. մեր ազատագրած հայրենի տարածքի հաշվին։
• Ջախջախված է տնտեսությունը։
• Ջախջախված է Հայաստանի ժողովրդագրական անվտանգությունը։ Կասեցված է հայահավաքի՝ հայրենադարձության վերջին տարիներին տարերայնորեն աստիճանաբար թափ հավաքող ծրագիրը։ Սպասվում է ծնելիության անկում։
• ՀՀ ու նրա թշնամիների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև վստահության և անվտանգության մեխանիզմներ կառուցելու փոխարեն, ընթացիկ բանակցություններում ՀՀ անվտանգության շահերն ամբողջությամբ անտեսված են ու շրջանցված։
• Մինչդեռ հայկական կողմի բանակցելու օրակարգն անգամ կապիտուլյացիայից հետո պարտավոր էր ներառել հետևյալ հարցերը.
1) Առնվազն 2020 թ. նոյեմերի 9-ի եռակողմ հայտարարության կատարում, այդ թվում՝
1.1. 8-րդ կետով նախատեսված Ռազմագերիների անհապաղ ազատում և վերադարձ հայրենիք։
(8. Производится обмен военнопленными, заложниками и другими удерживаемыми лицами и телами погибших 8. Կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող (ձերբակալված) անձանց ու զոհվածների դիակների փոխանակում).
1.2. Լաչինի միջանցքի 5 կմ հատվածում ադրբեջանական զորքի բացակայություն
(Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остаётся под контролем миротворческого контингента Российской Федерации. Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միևնույն ժամանակ չի շոշափի Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։) Այնինչ ադրբեջանական զորքը կանգնում է ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա։
1.3. Հայտարարության 1-ին կետում նախատեսված էր, որ «Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա»
(1. Объявляется о полном прекращении огня и всех военных действий в зоне нагорнокарабахского конфликта с 00 часов 00 минут по московскому времени 10 ноября 2020 года. Азербайджанская Республика и Республика Армения, далее именуемые Сторонами, останавливаются на занимаемых ими позициях)։
Իրականում, նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանական կողմը ձեռնարկել է հարձակողական գործողություններ, որոնց արդյունքում զավթել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը և նրանց հարող ընդարձակ տարածքը (ներառյալ ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը), ինչպես նաև գերեվարել մոտ տասնյակ հայ զինվորներ ու քաղաքացիական անձինք։
2) Արցախի կարգավիճակի հարցը։
3) ՀՀ սահմանամերձ շրջանների անվտանգության հարցը։ ՀՀ ներքին հաղորդակցության գլխավոր մայրուղիներից ադրբեջանական ոչ միայն զորքի, այլև ադրբեջանական սահմանի որոշակի հեռավորություն՝ առնվազն մինչև երկու երկրների միջև վերջնական բարիդրացիական հարաբերությունների կարգավորումը։ Այնինչ մենք տեսնում ենք, որ ադրբեջանցի զինվորականները կանգնում են ՀՀ ճանապարհներին և նույնիսկ «Բարի գալուստ Ադրբեջան» մեծ վահանակներ կառուցում։
4) Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ՀՀ-ին, Արցախին և հայ ժողովրդին ամբողջական ցեղասպանության ենթարկելու ուղղակի և անուղղակի սպառնալիքների անհապաղ դադարեցում։
5) Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների դաշինքի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների պատժի հարցը։
• Այս կետերի շրջանցումը վտանգավոր է, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն-համաձայնագրի 9-րդ կետի առանձին առաջ մղումն ընդամենն ամրապնդում է ադրբեջանա-թուրքական զավթումների հետևանքները։
• Կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն պետք էր ընդամենը ճշմարտությունն ասել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին, ժողովրդին ոտքի հանել, փոխարինել անգրագետ գեներալներին գրագետներով, դրսից հրավիրել ռազմական խորհրդատուներ ու, ամենակարևորը, կռվել մինչև վերջին հնարավորությունը՝ անկախ նրանից, թե Շուշին կամ Ստեփանակերտը ընկնում են թե ոչ։ Անկախ նրանից, թե որքան զոհեր ունենք։ Այդ դեպքում, ի դեպ, Շուշին էլ չէր ընկնի կամ շատ արագ հետ կգրավվեր, ինչպես և մեկ անգամ արդեն գրավվել էր։ Այդ դեպքում Հայաստանն էլ որպես (կիս)անկախ պետություն վերապրելու հնարավորություն կունենար։ Սյունիքն էլ չէր դառնա ծայրաստիճան խոցելի թիրախ։ Երևանի կեսն էլ եթե ռմբակոծվեր ու ավերակ դառնար, պետք էր շարունակել կռիվը։ Սա եթե չհասկացանք, երբեք էլ չենք հաղթի։
• ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ Ո՛Չ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ, Ո՛Չ ԷԼ ՀԱՆՁՆՎՈՂԱԿԱՆ, ԱՅԼ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ
• ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՈՅԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное