Կիևում «օրենքով գող» է ձերբակալվել
WorldԿիևում ձերբակալել են Կախա Թբիլիսսկի մականունով ազդեցիկ «օրենքով գողի», որը ծրագրել էր «հավաք» անցկացնել Ուկրաինայի տարածքում՝ ազդեցության ոլորտների վերաբաշխման եւ «նայողների» նշանակման համար:
Չնայած Ուկրաինա մուտք գործելու արգելքին՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում բազմիցս դատապարտված Կախա Թբիլիսսկին Ուկրաինա Է ժամանել՝ բանտից 2014 թվականի հունվարին ազատ արձակվելուց հետո: Կախան 11 տարի գտնվել է Ռուսաստանի տարածքում՝ կողոպուտի համար բանտում, ութ տարի անցկացնելով մենախցում։
Այժմ ձերբակալվածը գտնվում է ընդունիչ-բաշխիչի տարածքում, որտեղ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ նրան հարկադրաբար չեն վտարել Ուկրաինայից։