Transparency bill approved amid protest in Georgia The Marriott family opens its 4th hotel complex in Armenia Alen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart Tokayev Armenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issue ‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chief Armenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migration The Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to Armenia Official welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential Palace The Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle East CNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets 

Աստղագուշակ հունվարի 13-ի համար

Horoscope

Խոյ: Հարմար օր է երկարաժամկետ ծրագրեր կազմելու համար: Պատրանքներ չունեք, ձեր հնարավորությունները ճիշտ եք գնահատում, շրջապատի մարդկանց հարցում ևս չեք սխալվում: Համառություն դրսևորելու դեպքում շահեկան գործարքներ կկնքեք, մասնագիտական առաջընթաց կունենաք, ազդեցիկ մարդկանց շրջանում ձեռք կբերեք հովանավորներ: Հաջողությունը հեշտ չի տրվում, ցանկալի արդյունքների հասնելու համար որոշ ջանքեր կպահանջվեն: Թե՛ աշխատավայրում և թե՛ տանը գործերը շատ են, սակայն փորձեք ժամանակ գտնել հանգստի համար, հակառակ դեպքում երեկոյան ուժասպառ կլինեք, ինքնազգացողությունը կվատանա: Նոր կոսմետիկ պրոցեդուրաներով տարվել չարժե, նախապատվությունը տվեք փորձված միջոցներին:

Ցուլ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, չեն բացառվում կորուստները և տույժերը: Սպասվող գումարային մուտքերը կձգձգվեն, ստիպված կլինեք դիմել մտերիմների, ընկերների օգնությանը: Աշխատավայրում խնդիրներ կծագեն: Ձեր ծանրաբեռնվածությունը չափազանց շատ է, և դրա հետ կապված ձեր դժգոհությունը հայտնելու առիթը բաց չեք թողնի: Ղեկավարության հետ ունեցած վիճաբանությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Կանանց հետ լեզու գտնել չի ստացվի: Ցուլ նշանի թույլ սեռի ներկայացուցիչները կվիճեն անգամ ամենամոտ ընկերուհիների հետ: Օրվա երկրորդ կեսին կզբաղվեք ընտանեկան հոգսերով: Հարազատները բարձր կգնահատեն ձեր ուշադրությունն ու հոգատարությունը:

Երկվորյակ: Այսօր նախաձեռնությունը ձեր ձեռքը կվերցնեք, մեծ խանդավառությամբ նոր գործեր կձեռնարկեք: Հավատացած եք, որ աջակցության կարիք չունեք և մերժում եք, երբ մտերիմներն իրենց օգնությունն են առաջարկում, բայց իզուր, որովհետև, նրանց հետ կիսվելով, կխնայեիք ձեր ժամանակն ու ուժերը: Առավել զգույշ եղեք օրվա երկրորդ կեսին, այս ժամանակահատվածում կոտրվածքներ ստանալու վտանգը մեծ է: Հետևեք սննդակարգին, քանզի մարսողական համակարգն այսօր խոցելի է: Հնարավոր են չծրագրված ուղևորություններ, որոնք հրաշալի կդասավորվեն:

Խեցգետին: Օրվա առաջին կեսին կարևոր ոչինչ մի՛ ձեռնարկեք, հակառակ դեպքում սկսած գործերը կձախողվեն: Համախոհներ դժվար թե գտնեք, իսկ թշնամիներ ձեռք կբերեք հեշտությամբ, քանի որ այսօր հակված եք մարդկանց ասելու այն ամենը, ինչ մտածում եք նրանց մասին: Կոնֆլիկտներ կծագեն ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ, ովքեր չեն հանդուրժի իրենց հասցեին ձեր մեկնաբանությունները: Օրվա երկրորդ կեսն ավելի լավ կդասավորվի, աշխատանքում հաջողություններ կբերի: Հրաշալի ժամանակահատված է գործատուների, գործընկերների հետ հանդիպելու համար: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ են, ձեր ձեռքբերումները վերջիններիս շատ կուրախացնեն:

Առյուծ: Հրաշալի օր է նորանոր ծրագրեր կազմելու, երազելու, մտածելու համար: Կոնկրետ գործողությունների անցնել չարժե, դժվար թե այսօր ճիշտ քայլեր ձեռնարկեք, իսկ սխալներից խուսափել չի հաջողվի: Համախոհների հետ հնարավոր են տարաձայնություններ, չի բացառվում, որ նրանցից որևէ մեկը կորոշի դադարեցնել համագործակցությունը: Երեկոն ցանկալի է անցկացնել տանը, կարող եք հյուրեր ընդունել: Միջոցառումները կձանձրացնեն, տհաճ հանդիպումների հավանականությունը մեծ է: Նշանի որոշ ներկայացուցիչներ անհասկանալի պատճառով կարող են կասկածի տակ առնել իրենց արտաքին հմայքն ու գրավչությունը:

Կույս: Բարդ օր է սպասվում, բայց Կույս նշանի ներկայացուցիչներն այսօր մարտական են տրամադրված, և նրանց ոչինչ չի կանգնեցի: Աջակիցներ դժվար թե ի հայտ գան, մինչդեռ շատերը ցանկություն կհայտնեն հետևել ձեզ, անցնել ձեր անցած ճանապարհով: Օրվա երկրորդ կեսին իրադարձությունները կապացուցեն, որ ամեն բան ճիշտ եք արել: Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ, շահութաբեր համագործակցության սկիզբ կդրվի: Հեշտությամբ եք ծանոթություններ հաստատում, ձեր գլուխը պտտեցնելն այնքան էլ դժվար չէ: Արագ եք սիրահարվում, սակայն զգացմունքները միշտ չէ, որ փոխադարձ են լինում:

Կշեռք: Աշխատելու համար հրաշալի օր է: Մասնագիտական հարցերին ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ եք մոտենում: Ամենաբծախնդիր մարդիկ անգամ ձեզ քննադատելու առիթ չեն ունենա: Կարևոր հարցեր քննարկելիս ղեկավարության հետ միանգամից փոխըմբռնման չեք հասնի, փոխարենը կկարողանաք ապացուցել ձեր իրավացիությունը: Հարմար օր է կարևոր հանդիպումների, քնությունների հանձնման, ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Հնարավոր է գումարային շահույթ: Ծախսերը նախատեսվածից շատ կլինեն, սակայն դրանք գերագույն հաճույք կպարգևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին կհաջողվի լուծել ընտանեկան որոշ հին խնդիրներ:

Կարիճ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում ձեռքբերումներ չեն լինի, անհաջողությունների շղթան կնյարդայնացնի ձեզ: Որևէ արժեքավոր իր կորցնելու վտանգը մեծ է: Խոհարարական, դիզայներական, դիմահարդարման ոլորտում բոլոր տեսակի փորձարկումները կձախողվեն: Օրվա երկրորդ կեսն առավել հաճելի կդասավորվի: Ընկերների հետ շփումը կուրախացնի, բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ դրական լիցքեր կստանաք: Հնարավոր է գումարային շահույթ, սպասեք նվերների:

Աղեղնավոր: Օրն անհաջող է: Հեշտությամբ տրվող հաջողությունների ակնկալիք չունենաք, ցանկալի արդյունքի հասնելու համար ստիպված եք շատ աշխատել: Խուսափեք խորամանկություններից, քանզի բացահայտվելու դեպքում խիստ կպատժվեք, իսկ խնդիրները միայն կավելանան: Ազդեցիկ մարդկանց ուշադրությունը գրավելու բոլոր փորձերն անօգուտ են: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Այնուամենայնիվ, հուսահատվել չարժե: Զգուշանալու դեպքում կկարողանաք խուսափել կորուստներից: Մտերիմները դժվար պահերին կաջակցեն ու կքաջալերեն ձեզ, ծայրահեղ իրավիճակներում միայնակ չեք մնա: Երեկոյան բացասական միտումների ազդեցությունը կնվազի, ամեն բան իր տեղը կընկնի:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, սակայն հրաշալի կերպով կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Այսօր նշանի ներկայացուցիչները բարդ իրավիճակներում անգամ չեն կորցնում հոգեկան հավասարակշռությունը, օգնում են հաշտվել բոլոր նրանց, ովքեր գժտվել են միմյանց հետ, ոգևորում են մտերիմներին, նոր ծանոթություններ են հաստատում: Այսօր ազդեցիկ հովանավորներ գտնելու հավանականությունը մեծ է: Հարմար օր է ընկերների, բարեկամների հետ շփվելու, հյուրեր ընդունելու համար: Ոչ պաշտոնական միջավայրում գործնական հարցերի քննարկումը շահեկան կլինի: Ուրախալի լուրեր կլսեք, չնախատեսված ուղևորության կմեկնեք:

Ջրհոս: Ստիպված կլինեք համակերպվել հանգամանքների հետ և փոխել նախապես կազմած ծրագրերը: Լուրջ անախորժությունների մասին խոսք լինել չի կարող, սակայն փոքր թյուրիմացություններն անգամ սրտին մոտ կընդունեք: Օրվա երկրորդ կեսին կդժվարանաք շփվել մարդկանց հետ, տրամադրությունը փոփոխական կլինի:
Շինարարությամբ, վերանորոգման աշխատանքներով զբաղվել չարժե: Զգուշացեք սուր կտրող գործիքներից: Փորձեք խնայել դրամական միջոցները, խուսափեք չնախատեսված գնումներից:

Ձկներ: Իրադարձություններով հագեցած օր է սպասվում: Կարևոր գործերը շատ են, իսկ ժամանակը՝ սուղ: Զերծ մնացեք անիմաստ խոսակցություններից, զբաղվեք այնպիսի գործերով, որոնք իրոք արդյունավետ են: Խուսափում եք մտերիմների առաջարկած օգնությունց և սխալ եք վարվում, ընդունելով այն՝ կհաջողվեր թեթևացնել սեփական հոգսերը: Նպատակահարմար օր է ավագ սերնդի ներկայացուցիչների հետ շփվելու համար: Արժեքավոր նվերներ կստանաք: Հնարավոր են գումարային մուտքեր, ի հայտ կգան ազդեցիկ հովանավորներ: Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, այսօր ամեն քայլափոխի կհանդիպեք մարդկանց, ովքեր կցանկանան շահագործել ձեզ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Azerbaijan’s position is inconsistent with its own position in the Azerbaijan v. Armenia case, Constantinos SalonidisThe delegation led by Alen Simonyan is departing for Lithuania on an official visitWhat President of Azerbaijan calls its ‘patriotic war’, resulted in the complete ethnic cleansing of Nagorno-Karabakh, Pierre d'ArgentArmenia representative for international legal matters: Azerbaijan children are taught to kill ArmeniansUN Chief, Iran Foreign Minister discuss tensions in MideastMélanie Joly welcomes the joining of Canada's first expert to EU mission in ArmeniaTransparency bill approved amid protest in GeorgiaThe Marriott family opens its 4th hotel complex in ArmeniaIAEA chief: Presence of enriched uranium in Iran does not mean it has nuclear weaponsNo internet access required? How AI will work in iPhoneOil Prices UpMFA spox: Iran does not seek escalation of tensions in regionLee Hsien Loong to step down as Singapore prime minister in MayDollar, euro gain value in ArmeniaA fight broke out in the Parliament of GeorgiaAlen Simonyan Receives President of Kazakhstan Kassym-Jomart TokayevArmenia's Foreign Ministry responded to publication about negotiating with London on issue of immigrantsArmenia MFA dismisses reports about talks with UK on illegal immigrants’ issuePresident of Kazakhstan proposes joint investment projects to ArmeniaSweden MP hopes Europe will view Armenia as part of European cultural family, democratic Western civilizationDiscontinued Rolex Daytona Le Mans now selling for $320,0003 best smartphones under $160Protest against draft law 'On Transparency of Foreign Influence' taking place near Georgian Parliament buildingWe welcome aspiration of Armenia and Azerbaijan to conclude peace treaty: Tokayev‘Step back from the brink,’ to avert full-scale Middle East conflict, says UN chiefYerevan and Astana to become sister cities: Mayor of Yerevan and Äkım of Astana signed agreementPapoyan and Shakkaliyev signed road map of trade and economic cooperation between governments of Armenia and KazakhstanUnidentified persons set fire to Armenian cemetery in FresnoArmenia's Yerevan, Kazakhstan's Astana become sister citiesTokayev: Kazakhstan ready to offer platform for Armenia-Azerbaijan negotiationsTehran airports reopenArmenia and Kazakhstan signed a cooperation agreement in the field of migrationThe Times: London, Yerevan negotiating on sending illegal immigrants from UK to ArmeniaOfficial welcoming ceremony of President of Kazakhstan held at Armenian Presidential PalaceArmenia PM, Kazakhstan president holding private conversationKazakhstan president arrives in ArmeniaSwedish Parliament member hopes Europe will view Armenia as part of European civilization in the futureThe Armenian Foreign Ministry stated the need to avoid further confrontation in the Middle EastCNN: Iran UAVs and missiles fired at Israel failed to hit their targets Lebanon closed airspace, Jordan imposed a state emergency in all provinces IRNA: Iran fired first wave of ballistic missiles at targets in IsraelIran's supreme leader: Israel will be punishedBayer Leverkusen takes huge step towards ending Bayern Munich’s Bundesliga dominanceBlinken stands by US’ ‘ironclad commitment’ to defend Philippines amid fears of China conflictWhether you’re using a fancy camera or a smartphone, here’s how to take great eclipse photosPep Guardiola’s $1.26m watch makes headlines after Champions League matchWine Story: Van Ardi Wines are about Armenia's heritageIran should be sanctioned for ‘pirate operation’, KatzEarthquake registered in ArmeniaPolice and ambulances outside Sydney mall following reported knife stabbing
Most Popular