Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄ Դեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել Իրանին Սամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆ Սպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումները Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրել 

Բոլորիս էլ հերոսներ պետք են, բայց ոչ այս գնով. հերոս Կամո Ղամբարյանի քույրը՝ եղբոր մասին (լուսանկարներ)

Հասարակություն

Կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքը համալրվեց եւս մեկով:  Կամո Ղամբարյանը ծնվել է  2001 թվականի սեպտեմբերի 29-ին, Վանաձոր քաղաքում:

Կամոն աչքի էր ընկնում իր համեստությամբ և զսպվածությամբ: Մեծ սեր ուներ սպորտի հանդեպ, ուսմանը զուգահեռ մեծ սիրով զբաղվում էր «Հանդբոլ» սպորտաձևով, որում ունեցել է բազում հաջողություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված հերոս Կամոյի քույրը՝ Էմմա Ղամբարյանը:

Կամոն շատ հանգիստ, լուռ ու խոհեմ անձնավորությունն էր: Սիրում էր երբեմն լինել մենակ և իր մտքերն ու ապրումները ինքն իր հետ կարգավորեր. «Եղբայրս ընկերության մեջ նվիրված էր: Չէր սիրում խաբեությունը, սուտը, սկսած գործը մինչև ավարտին չհասցներ, չէր հանգստանա: Շատ կոկիկ էր, մաքրասեր, ամեն հարց պետք է ամենայն ճշտությամբ լուծեր»,- պատմում է Էմման:

Կամոն դպրոցը ավարտելուն պես 2016 թվականին ընդունվում է Վանաձորի Կառլեն Ղարաքեշիշյանի անվան թիվ մեկ արհեստագործական պետական ուսումնարան: Իսկ արդեն 2020 թվականի հունվարի 12-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության՝ հայրենիքին իր բաժին պարտքը տալու:

Կամոն հայրենիքին իր պարտքը տվել է ոչ միայն նրան ծառայելով, այլև ամեն գնով այն պաշտպանելով. «Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի  կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ եղբայրս ևս ներգրավված է եղել , նա վաշտի կազմով ստացել է խնդիր անցնել պաշտպանության՝ Դուդուլ բարձունքում»,- ասաց հերոսի քույրը:

Սեպտեմբերի 29-ին Կամոյի ծննդյան օրն էր, նա շատ բարձր տրամադրությամբ զանգահարել էր տուն՝ բոլորի հետ խոսելու. «Իր ծննդյան օրը ընկերների հետ միասին մայրիկի մասին երգ էր պատրաստել ու զանգել էր, մամայի համար երգում էր: Ինքը չէր թողնում, որ մենք զգայինք, թե սահմանին իրականում ինչ է կատարվում»,- նշեց Կամոյի քույրը՝ հավելելով, որ ամեն անգամ, երբ զանգահարում էր տուն, պարտադիր պետք է բոլորի հետ խոսեր, գոնե, բայց ամենից շատ խոսում էր իր զույգ եղբայրների հետ, որովհետև մի քանի ամիս հետո նրանք էլ պետք է գնան ծառայության ու իրենց հետաքրքրող շատ հարցեր ունեին, որոնք տալիս էին իրենց ավագ եղբորը:

Ըստ Էմմայի խոսքերի՝ եղբայրը միշտ հանգստացրել է տանեցիներին, ասելով, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է. «Մի դեպք պատմեմ, երբ հերթական անգամ մայրս խոսում էր Կամոյի հետ, կրակոցի ձայներ լսվեցին, մայրս հարցրեց՝ այդ ինչ ձայներ են, Կամոն էլ հանգիստ ձայնով ասաց, թե իրենց մոտի տղաներն են և շրջվեց նրանց ասաց, որ այլևս աղմուկ չանեն՝ մամայիս հետ եմ խոսում»,- վերհիշում է նա:

Կամոն պատերազմի օրերին շատ մարտական էր տրամադրված: Այդ մարտական տրամադրությունը իր հետ է եղել մինչև վերջին շունչը, ավա՜ղ այն լքեց նրան Դուդուլ բարձունքի պաշտպանության ժամանակ. նա հերոսաբար զոհվեց:

Հերոսի քույրը այն կարծիքին է, որ պատահական չէր եղբոր ծառայության ընթացքում կրտսեր սերժանտի կոչում ստանալը. «Սիրում էր պայքարել և էլ ավելի շատ սիրեց իր հայրենիքը այնքան շատ, որ հայրենիքը ավելի կարևորեց, քան իր սեփական կյանքը, որն էլ հենց տվեց այդ նույն հայրենիքի համար»- խորը ցավով նշեց Էմման:

Կամոն և Էմման շատ կապված են եղել իրար հետ, այնքան կապված, որ նրանց բոլոր մտերիմներն ու հարազատները ասում էին, թե զույգեր են, քանի որ նրանք հոգեպես զգում էին իրար. «Միասին է անցել մեր ամենակարևոր և կյանքի ամենավառ  էջերից մեկը՝ մեր մանկությունը: Եղբայրս բազմիցս ինձ ասում էր՝ Էմմա, ինչի՞ ես դու ինձ այսքան լավ հասկանում, չգիտեմ, թե ինչու էի այդքան լավ հասկանում, երևի սրա համար: Հիմա ավելի քան ուժեղ եմ հասկանում իրեն. իր ներկայությունը ավելի կրկնապատիկ ու քառապատիկ եմ զգում իմ մեջ»,- ասաց Էմման:

Էմման, թեև անսահման հպարտ է հերոսի քույր լինելով, բայցև... «Երբեք չէի ցանկանա, որ իմ օրինակով շատ քույրեր լինեին, երբեք չէի ցանկանա, որ որևէ մեկի տանը նման հերոսներ լինեին: Այս օրերի ընթացքում շատ էինք լսում արտահայտություններ, որում ասվում էր՝ մեզ այդպիսի հերոսներ պետք չեն, բոլորիս էլ հերոսներ պետք են, բայց նման կերպ հերոսներ մենք չէինք ուզում»,- սրտի խորը կսկիծով նշեց Կամոյի քույրը՝ հավելելով, որ կրկնակի հպարտ է, քանի որ հաշված ամիսներ հետո իր երեք եղբայրներին նույնպես պետք է ճանապարհի Հայոց բանակ, որպեսզի իրենք էլ տան իրենց բաժին պարտքը հայրենիքին:

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանական կողմը քանդել է Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտը, պատկերաքանդակը Չինաստանի նախագահը կոչ է արել Արևմուտքին չօգնել Ուկրաինային․ ԶԼՄԴեպքը, ենթադրաբար, տեղի է ունեցել Ոստիկանության ծառայողների կա՛մ իմացությամբ, կա՛մ համաձայնությամբ․ նախկին ՄԻՊ 43-ամյա Փերիս Հիլթոնը լողազգեստով ցուցադրել է իր կազմվածքը (լուսանկար)Վերընտրվելու շնորհավորանքներն Ալիևն ընկալել է հայերի դեմ քաղաքականությունը շարունակելու եվրոպական մանդատ. Գևորգյան Իսրայելը որոշել է «հնարավորինս շուտ» հարված հասցնել ԻրանինՍամվել Վարդանյանին ծեծելու հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել Լարված իրավիճակ՝ Վրաստանի խորհրդարանի մոտ․ սկսել են բերման ենթարկել ցուցարարներին (տեսանյութ) Նախաքննական մարմինների գործողությունները գաղտնի են․ «Ուիգմոր»-ը հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը Սամվել Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի գլխավոր դատախազություն և ՆԳՆՍպիտակ տանը հերքել են ուկրաինական հակամարտությունում ԱՄՆ դերի մասին Զելենսկու պնդումներըՔիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)Սերբիայի նախագահը զանգահարել է Ալիևին և աջակցություն խնդրելԿոտայքում աշխատակիցը գաղտնի մուտք է գործել հանքավայր և հափշտակել մի քանի մլն դրամի ոսկու հանքանյութՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Լոնդոն Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվել է (տեսանյութ)Սորոսի հիմնադրամը դադարեցրել է իր աշխատանքը Ղրղզստանում Դուբայում, որտեղ անձրևը մեծ շռայլություն է, այսօր խոշոր ջրհեղեղ է դիտվել. Սուրենյան (տեսանյութ) Ավինյանի որոշմամբ՝ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվիԱկնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էրդողանն Իսրայելին մեղադրել է սադրանքների մեջԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Ամենադիտված