Իրավաբան-գիտնականների համար տարիքային սահմանափակում չկա. Մակունցը` Ջհանգիրյանի թեկնածության մասին
ՔաղաքականԲարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում իրավաբան-գիտնականների թեկնածությունն առաջադրելու համար տարիքային սահմանափակում չկա:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությանը:
«ԲԴԽ թեկնածուի առաջադրման համար դատավորներին և իրավաբան-գիտնականներին ներկայացվող պահանջները տարբեր են: Դատավոր թեկնածուների համար կա տարիքային սահմանափակում, իսկ իրաբավան-գիտնականների համար այդ տարիքային սահմանափակումը չկա»,- ասաց Մակունցը: