Business Relations Council Announcement Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in Armenia Ten new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in Yerevan Serzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in Armenia 

Ինչ դիրքորոշում ունեն ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության շուրջ

Political
Այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ ուրախ կլինի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել ոչ միան իշխող ուժի, այլ նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից։ Արդյոք վերջիններս քննարկումներ ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ՝  փորձեցինք պարզել խմբակցությունների պատգամավորներից։ 
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ վաղը՝ հունվարի 14-ին, Գագիկ Ջհանգիրյանը հանդիպելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ․ «Առաջադրելու թեմա չկա, առաջադրվել, վերջացել է։ Վաղը կգա, կզրուցենք, կհասկանանք՝ ինչ է ակնկալում մեզնից։ Քվեարկության ժամանակ, եթե կողմ են լինում, ապա կողմ են քվերակում, եթե ոչ, ապա դեմ են քվեարկում, եռակողմ առաջադրելու մեխանիզմը չեմ հասկանում։ Վաղը կգա, կհասկանանք՝ ինչն է խնդիրը։ Ինչ վերաբերում է օրենքի խախտմամբ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրելուն, ապա տարիքային հարցն է քննարկվում, այնտեղ իրավական վեճ կա, պետք է հասկանալ՝ դատավորի ու իրավաբան-գիտնականի պահանջները նո՞ւյն է, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը։ 
 
Մեզ հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտնեց, որ այս պահին Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման որոշում չկա։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ խմբակցությունում նման հարց չի քննարկվել․ «Ես առաջին անգամ եմ լսում, որ Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ տեղ առաջադրվում է։ Բացարձակապես տեղյակ չեմ պարոն Ջհանգիրյանի առաջադրման իրավական գործընթացներից, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկրում այսօր մեկ խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացումը, մնացածը այս կարևոր խնդրից ուշադրությունը շեղելու մանևրներ են և չեմ էլ ցանկանում մեկնաբանել երկրի համար այս կարևոր խնդրից բացի որևէ այլ հարց։ Ինձ համար չկա երկրորդ, երրորդ, չորրորդ․․․ տասներորդ հարց, ինձ համար կա մեկ հարց, եթե մենք ուզում ենք փրկել Հայաստանի պետականությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Իսկ, թե ով կառաջադրվի, ինչ կանի, դրանք այլևս անկարևոր հարցեր են»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։ 
 
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել ԲԴԽ անդամի առաջին թափուր տեղի համար առաջադրել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Սակայն, վերջինիս կողմից տվյալ պաշտոնը զբաղեցնելը տարատեսակ քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես, նշվում է, որ Ջհանգիրյանը 66 տարեկան է, ինչը ենթադրում է, որ նրա նշանակումը կարող է լինել օրենքի խախտումով, քանի որ տարիքային շեմը չի համապատասխանում։ Օրենսգրքի 97-րդ հոդվածը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, որտեղ նշվում է՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: 
 
Անդրադառնալով օրենքի խախտման վերաբերյալ քննարկումներին Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ Սահմանադրության և Կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցության կողմից առաջադրվելը: Այդ որոշումը հիմա է կայացրել է, քանի որ իր 65 տարեկանը արդեն լրացել է և տվել է իր համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադրվելու։

Նշենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Business Relations Council Announcement Armenia citizens' initiative forming "Council for Business Relations" (PHOTOS, VIDEO) Armenian citizens' initiative: We'll be ready to form a coalitional bloc and go to elections Ameriabank Got Quality Excellence Award 2020 from Raiffeisen Bank InternationalHouthi forces launch missiles toward Saudi oil sites in Jizan North Korea claims 'new tactical guided' missiles launched Bill Gates on the pandemic and the climate catastrophe. Interview on TVN24 GO (Video) What Joe Biden said in his first presidential press conference Lamborghini Urus sets high-speed record on the ice of Lake Baikal (Photos) Minister: Armenia's economy has virtually recovered 2 Million iPhone Owners Set For Batterygate Payout The Best Nature Photos From The Tokyo International Foto Awards (Photos)Armenia PM congratulates Greece counterpart on 200th anniversary of liberation from Ottoman Turkey Then And Now: Couple Recreates 12 Wedding Photos After 50 Years Of Being Married (Photos) Netanyahu's party winning Israeli elections FRV reaches financial close with IFC, EBRD, and Ameriabank for the largest Utility Scale Solar Power Plant in ArmeniaCouple buys California dream home, but seller refuses to move out in eviction moratorium loopholeNFT artwork by humanoid robot sells at auction for nearly $700,000: Reuters (Video) Watch the impressive Athens military parade commemorating Greek Independence Day: Greekcitytimes (Photos) “May we celebrate our next Bayram in Zangezur.”: Azerbaijani politicianTen new cases of coronavirus reported in Artsakh Plane crashes in west of England Armenian doctor joins leadership of Turkey ruling party Armenia legislature approves changes to some laws Armenia official: Support program for Karabakh residents being funded since Wednesday Nagorno-Karabakh: The mystery of the missing church Russian becomes official language in Karabakh Armenia opposition Homeland Salvation Movement to hold nationwide rally in YerevanSerzh Sargsyan and members of Republican Party of Armenia visit ex-PM Andranik Margaryan's tomb (PHOTOS) Dollar rises in ArmeniaAmeriabank Named Best Bank in Armenia 2021 by Global FinanceRob Kardashian tries out sister Kim's infamous bleach blonde hair in hilarious photoshopped image as he wishes himself a happy 34th birthday. DailyMail (Photos)Interview with Kakha Kiknavelidze (video) Global Finance Names Ameriabank Best Investment Bank of the Year in ArmeniaThe Blessing and the handover of the Crosses of Ashot II the Iron under the sponsorship of Tovmasyan Foundation Artak Tovmasyan calls on the factions to start an impeachment process"I am in debt but to my homeland." Artak Tovmasyan. "Past"Artak Tovmasyan and his team of IT specialists introduced necessary steps for the further development of ArmeniaFrom the old players to a new "surprise". The political field is getting positioned ․ "Past"Tovmasyan Foundation President: My political team is working on development programs Peace through the eyes of a soldier: Tovmasyan Charity Foundation (video)“AR” TV company has been neither sold, nor donated to anyoneArmenia National Assembly has new MPS. Korea president calls on Biden administration to learn from Trump's failure with N. KoreaBiden administration to have another American Armenian officialArtsakh emergency service: One of 3 fallen soldiers found Sunday is identifiedErdogan tries to break out of isolation, forging relations with EURussia MOD: Length of safe public roads is increasing in Nagorno-KarabakhArmenia President to soon be discharged from hospitalArmenia health minister to be sacked
Most Popular