Աբրահամ Գրանտը կարող է վերադառնալ «Չելսի»՝ որպես Լեմպարդի օգնական
Սպորտ«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Գրանտը կարող է միանալ թիմի մարզչական շտաբին, հաղորդում է Sky Sports-ը: Ինչպես նշված է նյութում, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը քննարկում է իսրայելցի 65-ամյա մասնագետ Ֆրենկ Լեմպարդի շտաբում ընդգրկելու հնարավորությունը: «Չելսին» 17 խաղից հետո 9-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ 7 միավորով հետ մնալով առաջատար «Լիվերպուլից»: Գրանտը մարզել է «Չելսին» 2007-2008 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ զիջեց «Մանչեսթեր Յունայթեդին»: