Ռոբ Հոլդինգը երկարաձգել է «Արսենալի» հետ պայմանագիրը
СпортԼոնդոնի «Արսենալը» երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Ռոբ Հոլդինգի հետ, հայտնում է ակումբի կայքը: 25-ամյա անգլիացու նորացված պայմանագիրը հաշվարկված է մինչև 2024 թվականը և ներառում է ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակը: Հոլդինգը «Արսենալի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից: Թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 96 պաշտոնական հանդիպում, խփել 2 գնդակ և դարձել Անգլիայի գավաթի կրկնակի հաղթող: