Երկվորյակ քույրերն ամուսնացել են նույն տղամարդու հետ (լուսանկարներ)
ФотографииTwitter-ի օգտատեր Նելսոն Օբիդոնն իր էջում լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել հարսանիքից, որում երկվորյակ քույրերն ամուսնանաում են նույն տղամարդու հետ: Հրապարակումը կատարվել է հունվարի 9-ին և կարճ ժամանակում հավաքել հազարավոր դիտումներ:
Կադրերում երևում է կարմիր կոստյումով փեսացուն և հարսնացուները, որոնք կրում են նույն գույնի զգեստ: Ինչպես երևում է լուսանկարներում, քույրերից մեկը հղի է:
«Նրանք երկվորյակներ են: Նա երկուսին էլ կնության է առել, քանի որ քույրերը չեն կարողանում ապրել առանց իրար: Ընդունո՞ւմ եք սա, թե՞ ոչ»,- հարցրել է հրապարակմանը հեղինակը հետևորդներին:
Բազմաթիվ օգտատերերի զարմացրել է անսովոր հարսանիքը, որոշներն էլ կարծել են, որ դա կատակ է, իսկ մյուսներն էլ շնրհավորել են փեսացուին: