«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանին:
Վարչապետի հրավերով էի եկել, հարցերն ավելի շատ տնտեսական էին, նաև վերաբերում էին գերիների հետ կապված խնդիրներին: Բնականաբար, ես որոշակի արտաքին քաղաքական հանդիպումներ ունեցել եմ ու փորձել եմ հումանիտար ուղղություններով այդ թեմայով աշխատել: Այս մասին վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ վարչապետի հետ քննարկել է նաև հետպատերազմական Հայաստանի տնտեսական իրավիճակը: