Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցները Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել է Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ Շարմազանով Իշխանությունը համոզում է, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, պետք է Բաքվի և Անկարայի հետ բանակցել Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում Ֆրանսիայի հրապարակում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը (տեսանյութ) 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքական

ԱԳ նախարար Արա Այվազյանի խոսքը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հանդիպման ժամանակ.

«Հարգելի գործընկերներ, պատգամավորներ,

Անչափ կարևորում եմ կանոնավոր շփումներն Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ, հատկապես նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրադրության վերլուծության և քննարկման, ինչպես նաև այս նոր իրողության պայմաններում մեր առջև ծառացած մարտահրավերների և հնարավորությունների շուրջ մտքեր փոխանակելու ուղղությամբ։

Հարգելի գործընկերներ, Արցախի ժողովրդի դեմ 44 օր տևած ադրբեջանաթուրքական ագրեսիան կանգնեցնելու նպատակով Հայաստանը գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը, որի արդյունքում հաստատվեց հրադադար, և Արցախ մուտք գործեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը։

Հրադադարի վերջին լուրջ խախտումը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով վիրավորվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայող։ Արցախի Պաշտպանության բանակը և Արտաքին գործերի նախարարությունն այս կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որտեղ խստորեն դատապարտել են ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները։ Մենք ամբողջովին կիսում ենք այս հայտարարություններում առկա գնահատականը, և որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ՝ խիստ մտահոգված ենք Ադրբեջանի կողմից այդ հայտարարության առանցքային դրույթների շարունակական խախտումներով։

Այդ խախտումները վերաբերում են նախևառաջ հայտարարության 1-ին և 8-րդ կետերին, որոնց համաձայն՝ կողմերը պետք է մնան իրենց զբաղեցրած դիրքերում, ամբողջովին դադարեցնեն կրակը և վերադարձնեն ռազմագերիներին և ձերբակալված անձանց։ 

Որոշ դեպքերում այս խախտումները եղել են փոխկապակցված, ինչպես օրինակ, Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ուղղությամբ արդբեջանական զինված ուժերի հարձակումը, որի հետևաքով գերեվարվեց 64 զինծառայող։

Հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը, քրեական գործերի հարուցումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները։

Այս գործողությունները չեն նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորման ջանքերին, քանի որ վստահության առաջացման ամենակարևոր գրավականը ստանձնած պարտավորությունների իրականացումն է, այլ ոչ թե պատանդառությունը և հայատյացության քաղաքականության շարունակումը։

Հայաստանն ամենաբարձր մակարդակով հետապնդում է ռազմագերիների վերադարձման խնդիրները, ինչի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց հունվարի 11-ին եռակողմ հանդիպման ընթացքում։ 

Հայաստանը կշարունակի իր ջանքերը բոլոր ռազմագերիների և պատանդների հետվերադարձման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման նպատակով: Այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ՝ համադրելով իր քայլերն այլ պատկան մարմինների հետ։ Հայաստանը, մաս կազմելով հունվարի 11-ի եռակողմ հայտարարությանը, հստակորեն մատնանշեց, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել մեր տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային պոտենցիալի փոխշահավետ օգտագործման ուղղությամբ։ Սակայն հաջողության հասնելու համար մեզ անհրաժեշտ է փոխադարձ վստահություն։

Հարգելի գործընկերներ, 

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ուժի կիրառման հետևանք է: Դեռևս ոչ մի հակամարտություն չի կարգավորվել ուժի կիրառմամբ: Ուժի կիրառումը կարող է ձևավորել հակամարտության մեջ նոր փուլ, սակայն այն չի կարող լուծել հակամարտությունը: 

Միայն բանակցված քաղաքական կարգավորումը, որը կհարգի բոլորի իրավունքները, ճանապարհ կհարթի պատերազմի պատճառների և հետևանքների վերացման համար, կարող է տևական խաղաղություն և հաշտություն բերել Հարավային Կովկասի տարածաշրջան: 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Հայաստանը շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի պաշտպանության դիրքերից: 

Հայաստանը պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և նրանց երկրների հովանու ներքո շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հիմնված հիմնարար սկզբունքների և տարրերի այն հատվածի վրա, որը չի հասցեագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Մինչ այժմ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ միջազգային հանրության ցանկացած քայլ հանդիպում է Ադրբեջանի դիմադրությանը, որը թույլ չի տալիս միջազգային մասնագիտական կառույցներին, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, մուտք գործել տարածաշրջան, ինչի վերաբերյալ այդ կազմակերպությունն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ։ 

Հայ ժողովրդի պատմության և արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի ներկա իրավունքների ոտնահարումը չեն կարող ստեղծել լավ ապագա մեր տարածաշրջանի համար։ Այս տեսակետից մշակութային ժառանգության կրոնական սրբավայրերի պահպանությունը կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում հաշտության համար։ 

Մեր ներկա առաջնահերթությունների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում Արցախում հումանիտար իրադրության հասցեագրումը և դրանում մեր միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ուղղակի ներգրավվածությունը:   

Այս փուլում Հայաստանի և Արցախի համագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Ես վերջերս այցելեցի Արցախ և քննարկումներ ունեցա Արցախի ղեկավարության հետ մեր ընդհանուր համահայկական օրակարգի շուրջ: Կարծում եմ, որ խորհրդարանական մակարդակում նույնպես պետք է առավել սերտորեն համադրել և համակարգել մեր աշխատանքն Արցախի հետ, այդ թվում՝ միջազգային տարբեր խորհրդարանական հարթակներում հայ ժողովրդի ձայնն առավել լսելի դարձնելու ուղղությամբ: 

Եզրափակելով խոսքս` ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այս քննարկումը նախաձեռնելու համար: Սիրով կլսեմ ձեր դիտարկումներն ու մոտեցումները, ինչպես նաև կպատասխանեմ ձեր բոլորի հարցերին:

Շնորհակալություն»։  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սերժ Սարգսյանը ժամանեց Ֆրանսիայի հրապարակ. նրան դիմավորեցին կուսակիցները Մինչեւ 2018 թվականն իշխանություն-ընդդիմություն պայքարը խորքային դեֆորմացիայի էր ենթարկվել. Ստեփան Դանիելյան Փաշինյանն ու Շառլ Միշելն առանձնազրույց են ունեցել Հերիք է ձեզ գցեք ՆԱՏՈ-ի ու հետեւաբար Թուրքիայի գիրկըՈւկրաինայի իշխանությունները հայտնել են, թե որտեղ է պայթյուն տեղի ունեցելՖրանսիայի հրապարակում հնչում են Ազնավուրի երգերը. Սեյրան Օհանյանը տեսանյութ է հրապարակել 21:00-ին հայացքն ուղղեք դեպի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, երկնքում անակնկալ է սպասվումԵրեք հազար բնակարանների և առանձնատների կառուցումը սկսված է․ Արցախի նախագահ Զինհաշմանդամներին օգնող «Մետագեյթ»-ը կանխում է անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավելի հիվանդությունԼեհաստանի նախագահ ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանումԳլենդելում Փաշինյանի հրաժարականի պահանջով երթ ու հավաք է անցկացվել Արագածոտնի մարզում մի քանի տոննա թղթով բարձված DAF-ի կցորդիչը Ուշիի ոլորաններում պոկվել էԵվա Զոհրաբյանը՝ ոճային կերպարում (fֆոտո)Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են. Արմեն Մուրադյան Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասնակիցներն արդեն ժամանել են Հայաստան Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. սպասվում են տեղումներ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով Եթե Հայաստանը վարչապետ ունի, այսօր Բրյուսելում պետք է ասի` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում․ ՇարմազանովԻշխանությունը համոզում է, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, պետք է Բաքվի և Անկարայի հետ բանակցել Դոնեցկում Ուկրաինայի Կույբիշևի շրջանի վրա հարձակում է տեղի ունեցելԼույս չի լինի Երևանում և մի շարք մարզերումՖրանսիայի հրապարակում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը (տեսանյութ)Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)Սոֆի Դևոյանը սիրելիի հետ հանգիստն անցկացնում է ԴուբայումՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել (լուսանկարներ, տեսանյութ) Թշնամուն նվիրված հայոց Շուշիում փողոցներից մեկը ստացել է է Քեմալ Աթաթյուրքի անունը. Թուրքագետ «Հայաստան» խմբակցության պատգամավորն արձագանքեց Վահագն Ալեքսանյանին Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում քաղաքացի է անհետացելՀանրայինը հրավիրել էր բնավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացան, որ բանավիճողը ես եմ, հրաժարվեցին․ Ալեքսանյան Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ Պապիկյանն այցելել է հատուկ նշանակության զորամաս ու դիրքեր Լուսինե Թովմասյանը՝ եթերային կերպարում«Հանգիստ նստեք տեղներդ». ԱԱԾ պահեստազորի սպաների միության պատասխանը` իշխանական պատգամավորին Իրանը մեր պետության հիմնական շահակիցն է, իսկ մեզ իրար կապող «նոր ճանապարհը» այսպիսի վիճակում է 1 տարուց ավելի ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող դիրքերից երեկ ու մի քանի օր առաջ կրակոցներ են եղել. Թաթոյան Ծիծեռնակաբերդի խճուղին փլուզման պատճառով դեռ երկկողմանի փակ է Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոցՇարլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան Աստղագուշակ՝ մայիսի 22-ի համարՄայիսի 22. Օրվա խորհուրդ Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման «Տրամադրության գույնը կանաչ է»․ Ժաննա Վելիցյանի լուսանկարն Արցախից Ռումինիան կարող է հրաժարվել «Եվրատեսիլ»-ին մասնակցելուց` միավորների հետ կապված սկանդալի պատճառովԻրանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին Գերմանիայի բնակչուհին վառելիքի թանկացման պատճառով ձիով է գնում աշխատավայր Իշխան Սաղաթելյանի պատասխանը` ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին Պենտագոնի ղեկավարը զանգահարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարինԲժիշկ Մյասնիկովը նշել է «կապիկ ծաղիկ» հիվանդության ախտանիշները
Ամենադիտված