Թուրքիայում հայկական եկեղեցում խորոված են անում
Բլոգոսֆերա Շանլըուրֆայում մի քյաբաբ պատրաստող, պատմական Գերմուշ եկեղեցում մանղալ դնելով՝ քյաբաբ է պատրաստել։ Այն 19-րդ դարի եկեղեցի է, որը մի ճաշարանատիրոջ քյաբաբ պատրաստելու վայր էր դարձել։ Եկեղեցում տեղի ունեցածը սոցիալական ցանցերում արագ տարածում է գտել, այս, այսպես կոչված, մանղալ-փարթին շատ կտրուկ արձագանք է առաջացրել,- գրել է t24-ը:
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը թվիթերյան իր էջում ևս անդրադարձել է տեղի ունեցածին և իր թվիթերյան էջում գրառում կատարել.
«Նրանք իմ եկեղեցում խորովածի երեկույթ անցկացրին: Ի՞նչ կարող եմ ասել: Հաջողություն!»:
Kilisemde mangal partisi yaptılar.
— Garo Paylan - Կարօ Փայլան (@GaroPaylan) January 14, 2021
Ne diyeyim.
Yazıklar olsun! https://t.co/nuZATNBhiz