«Լռեք, այլապեք մենք կմտնենք Սևան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է Հայաստանին ԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ Ավստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտ Հակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Միջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել Մինասյան Ժամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ Թովմասյան 

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ՀՀ ԱԳՆ

Հայաստան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: Ներկայացնում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը.

«Հունվարի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները ԻՍԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքի հետ հանդիպմանը գալիս են ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է, և այդ պետությունը չի կարող լինել մշակութային ու կրոնական հուշարձանների պատշաճ պահպանության երաշխավորը:

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է, ինչը նաև համապատասխան միջազգային իրավական գործիքների կոպիտ ոտնահարում է:

Հայկական հազարավոր կրոնական և աշխարհիկ հուշարձանները արարվել են Ադրբեջանի ստեղծումից դարեր առաջ և որևէ առնչություն չունեն ադրբեջանական ինքնության հետ: Այդ հուշարձանները հայ ժողովրդից օտարելու փորձերը չունեն ոչ մի պատմական, դավանաբանական և բարոյական հիմնավորում:

Հատկանշական է, որ ‹‹աղվանացման թեզը›› Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով, ինչը ցույց է տալիս հայկական հուշարձանների ինքնության ոչնչացման և խեղաթյուրման գործելակերպի վտանգավորությունը: 

Հայկական կամ տարածաշրջանի այլ ժողովուրդների քրիստոնեական ժառանգությունն աղվանական ներկայացնելու կեղծ գիտական թեզը Ադրբեջանից դուրս որևէ լուրջ շրջանառում չունի և ընկալելի չէ միջազգային ակադեմիական հանրության համար:

Հատկանշական է նաև, որ նախագահ Ալիևը հայտարարությունն արել է Կրթության, գիտության և մշակույթի հարցերում իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի ներկայությամբ և փորձել է կրոնական երանգ տալ մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին: Խաթարելով միջազգային հանրության ջանքերը` ուղղված Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը՝ Ադրբեջանը շարունակական խնդիրներ է ստեղծում միջազգային մասնագիտական կառույցների, նախևառաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտք գործելու տարածաշրջան՝ վերջինիս մեղադրելով կողմնապահության մեջ: Այնինչ իրականում Ադրբեջանն է անպատասխանատու կերպով շահարկում կրոնական գործոնն այն պարագայում, երբ Հայաստանը մշտապես հանդես է եկել միջկրոնական երկխոսության և քաղաքակրթական համագործակցության դիրքերից՝ մշակութային ժառանգությունը համարելով համամարդկային և համընդհանուր արժեք:

Ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված բազմաթիվ հայկական պատմամշակութային և կրոնական կոթողների պահպանությունը պետք է լինի խաղաղ գործընթացի կարևոր մաս՝ հաշվի առնելով հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման անցյալի բազմաթիվ փաստերը։ Այս համատեքստում Ադրբեջանի ղեկավարությունը և պետական քարոզչամեքենան պետք է անհապաղ վերջ դնեն հայկական եկեղեցիների ինքնության յուրացման և խեղաթյուրման դատապարտելի մոտեցմանը և առնվազն ցուցաբերեն պատշաճ հարգանք մշակութային և կրոնական կոթողների նկատմամբ:

Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն նպաստում տարածաշրջանային խաղաղությանը։ Այս առումով կրոնական սրբավայրերի պատշաճ պահպանությունը թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր տեսակետից կարող է ստեղծել նախադրյալներ տարածաշրջանում խաղաղության համար»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Լռեք, այլապեք մենք կմտնենք Սևան եւ Երևան». թուրք գեներալը սպառնում է ՀայաստանինԱՄՆ դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետի, Մեղրիի, Գորիսի և Սիսիանի քաղաքապետերի հետ «Վայելիր լավագույնը». Լուիզա Ներսիսյանը` հրապարուրիչ կերպարումԱվստրալիայի Դաշնային խորհրդարանի անդամները վարչապետին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ոստիկանական մեծ ուժեր են կուտակվում կառավարական առանձնատան մոտՀակոբ Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով քրեական գործ է հարուցվել Արժանի լինենք մեր որդիներին ու նրանց պայքարին. Կարին ՏոնոյանՄիջազգային անվտանգության վարչության պետի մեկնաբանությունը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության համաժողովին ՀԱՊԿ հայտարարությանը Երեկ հակառակորդը կրակոց է արձակել Ստեփանակերտի բնակելի տան ուղղությամբ. «Հետք» Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ. Միքայել ՄինասյանԺամը 20։30 հավաքվում ենք կառավարական ամառանոցի մուտքերի մոտ՝ ի զորակցություն Սյունիքի ու հանուն հայրենիքի. Գեղամ Մանուկյան Նիկո՛լ Փաշինյան, Ձեր տխրահռչակ և հայակործան քաղաքական կարիերան այլևս ավարտված է. Արտակ ԹովմասյանԱրցախ վերադարձած քաղաքացիներին վեց ուղղությամբ աջակցություն կտրամադրվի Ռոմանոս Պետրոսյանը խոսել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին Հավանական եմ համարում հունիս-հուլիսին Ադրբեջանի հարձակումը Սյունիքի վրա. Հրանտ Բագրատյան Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ Գերմանիան շարունակում է աջակցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը՝ կարևորելով Հելսինկիի հիմնարար սկզբունքները «Արա՛, բռնե՛ք. Փաշինյանը փախավ». գորիսեցիները վարչապետին ճանապարհեցին հայհոյանքներով (տեսանյութ) Պատգամավոր Նարեկ Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել1991-ից ի վեր չեմ հիշում, որ ՀՀ որևէ ղեկավարի հրապարակայնորեն այսպես անպատվեին. Սենոր Հասրաթյան Հայաստանում իշխում է թուրքական օկուպացիոն վարչակարգ. Էդգար ԷլբակյանՍյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ Նիկոլ Փաշինյանը Գորիսում է. այստեղ նույնպես բողոքի ակցիաներ են (տեսանյութ)«Սյունիք. Ես ծեր արևը կծիմ». ԱնդրեԱրայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա. Hraparak.am ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի հանդիպումը ԵՄ անդամ երկրների՝ Արևելյան գործընկերության հարցերով դեսպանների և հատուկ բանագնացների հետ Իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Վահե Հակոբյանին և իր կնոջը. փաստաբաններԻ՞նչ գործ ունեին դիմակավորված իրավապահները Սյունիքի քաղաքներում. իրավապաշտպան Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը կհուղարկավորվի Գառնիի ազատամարտիկների գերեզմանատանը՝ ապրիլի 23֊ին Մեր ընտանիքի անվան հետ կապված սուտ տեղեկություններ են շրջանառվել․ Սուրիկ Խաչատրյան Սյունիքում քրեական գործով ցանկացած գործողություն ապօրինի է․ փաստաբան Զորամասերից մեկում ապրիլի 21-ին անցկացվել են տեսական պարապմունքներ (լուսանկարներ)44-օրյա պատերազմում նահատակված զինվորների հիշատակը հավերժացնող հրաշափառ խաչքար կտեղադրվի. Արման ՎարդանյանՀայ խաղաղապահների ստորաբաժանումը մեկնել է Լիբանան«Լա՞վ եք տղե՛րք»․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Սյունիքի մարզի N զորամաս կատարած այցիցՊուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգեզուր, Սյունիք, միջանցք արտահայտություններ չկան. ՓաշինյանՄիայն Աթաթուրքի ու Լենինի արձաններն են պակասում այստեղ. ակցիայի մասնակիցՇուռնուխցիները հայհոյանքներով ճանապարհեցին Փաշինյանի ավտոշարասյանը (տեսանյութ)Սյունիքում մեզ չաջակցողների մեծ մասը գործում է որոշ ուժերի կողմից կազմակերպված խմբերով. Արման Եղոյան Մեղրիի միջանցք չի լինելու. Նիկոլ Փաշինյան Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ2020-ի մարտի համեմատ եկամուտների ընդհանուր բազան ավելի է 7,8 մլրդով․ Քերոբյան Արձանագրվել է 46 տարբեր ծառերի հատված կոճղ. նախարարություն«Լիվերպուլի» սեփականատերը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներիցԿաթողիկոսը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի բարոյահոգեբանական վիճակը«Գալիս է մի պահ, երբ հոգնում ես ներել, խնդրել, համոզել, վիճել, երբ ավելի հեշտ է ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել». Դիանա Տոռես Օդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրել Շուռնուխցիները փակել են Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը Բագրավան համայնքի նախկին ղեկավարի կողմից 17.275.000 ՀՀ դրամի գույք է հափշտակվել. ԱԱԾ
Ամենադիտված