Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան ՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ Պողոսյան Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակից Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ» Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ» 

5-րդ ալիքը, Արմնյուզը, Հ2-ը և Կենտրոն-ը չստացան հանրապետական սփռում. հայտնի են լիցենզիա ստացած Հ/Ը-երի անունները

Հասարակություն

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր անցկացվեց Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունն ու հրապարակվեցին հաղթող հեռուստաընկերությունների անունները:

Ավելի վաղ հանձնաժողովը հայտարարել էր մրցույթ 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար, և 9 սլոթ մայրաքաղաքային ծածկույթի համար: Այսօրվա նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջկառավարական պայմանագրի համաձայն՝ ռուսական 1 հեռուստաալիք ստանում է հանրապետական սփռման արտոնագիր՝ առանց լիցենզիայի, և 2 ռուսական ալիք ստանում է մայրաքաղաքային սփռման արտոնագիր՝ առանց լիզենզիայի:

«Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերը դառնում են 5, իսկ մայրաքաղաքային սլոթերը՝ 7»,- ասաց Տիգրան Հակոբյանը

Նշենք, որ ավտոմատ հանրապետական մուլտիպլեքսում ընդգրկվում է  Հ1-ը:

Տիգրան Հակոբյանը նշեց, որ հունվարի 8-ին՝ Սկիզբ մեդիա կենտրոն ՍՊԸ-ն, իսկ հունվարի 13-ին՝ Հանրային Հեռուստաընկերություն ՓԲԸ-ն հետ են վերցրել հայտերը ու չեն մասնակցելու մրցույթին:

Հանրապետական սլոթում մնացած մյուս 4 տեղի համար պայքարում էին Արմնյուզ ՓԲԸ-ն,  Հ2-ը, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Մուլտիմեդիա կենտրոն թիվի ՓԲԸ-ն (Կենտրոն ԹԻՎԻ), Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Մելտեքս ՍՊԸ-ն (Ա1+), Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն: Բացի Հ2-ից, Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ից և Մելտեքս ՍՊԸ-ն(Ա1+)-ից՝ մյուսները դիմել էին նաև մայրաքաղաքային սփռման համար:

Արդյունքում՝ մայրաքաղաքային սփռման մյուս 7 սլոթերի համար դիմել էին Դար 21-ը, Մո թիվի մեդիահոլդինգ ՓԲԸ-ն (Նոր Հայաստան), Արփի մեդիա ՍՊԸ-ը, Շանթ սպորտ ՍՊԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն, Արմնյուզ ՓԲԸ-ն, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Մուլտիմեդիա կենտրոն թիվի ՓԲԸ-ն, ԱTV  ՍՊԸ-ն, Freenews ՍՊԸ-ն:

Տիգրան Հակոբյանը վստահեցրեց, որ վարկանիշային քվեարկությունը կատարվելու է օրենքի ու ՀՌՀ կարգի համաձայն, որոշումն ընդունելու են  ՀՌՀ 7 անդամները:

«Նրանց որոշումների վրա չեն ազդում ո՛չ քաղաքական փոփոխությունները, ո՛չ, եթե այդպիսին լինեին, քաղաքական ճնշումները, և հանձնաժողովը պատասխանատու է իր որոշումների համար: Արդյունքները մենք չգիտենք, բայց ես երեկ նշեցի, որ մենք սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել, որ որևէ ճնշում, որևէ ընկերական հարաբերություններ չեն գործում, և մենք առաջնորդվում ենք օրենքով, արժեքների մասին մեր պատկերացումներով և մեզ տված այն ահռելի փաստերով, որոնք մեզ ներկայացրել են հանձնաժողովի մեր ստորաբաժանումները: Եվ սա ասում եմ, որովհետև մենք քաղաքական շահարկումների պատճառով եղած ինֆորմացիոն հոսքերի, որը միշտ սպասվում է, երբ որ պարտվողներ կան, չենք մտնելու, նախապես ասում ենք, որ մենք առաջնորդվում ենք միայն օրենքով, մեր սկզբունքներով և մեր պատկերացումներով՝ հանրային մուլտիպլեքսի բովանդակության մասին, և գործող հեռուստաընկերությունների անցած ճանապարհով»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

Մրցույթին մասնակցող հեռուստաընկերությունների ներկայացրած հայտերին գնահատական տալուց, ապա դրանք քարտուղարությանը ներկայացնելուց հետո հրապարակվեցին հաղթողների անունները:

Հանրապետական սլոթում ըստ հերթականության հեռուստաընկերությունները հավաքեցին հետևյալ վարկանիշները՝

Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ – 713

Հուսաբեր ՓԲԸ – (Երկիր Մեդիա)- 688

Շանթ ՍՊԸ – 680

Ա ԹԻՎԻ ՍՊԸ – 670

Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ – 663

Շարկ ՍՊԸ (5-րդ ալիք) – 657

Հ2 – 626

Արմնյուզ ՓԲԸ – 613

Մելտեքս ՍՊԸ -545

Freenews ՍՊԸ-531

Այս հեռուստաընկերություններից 7-ը դիմել էին նաև մայրաքաղաքային սփռման համար: Իսկ մայրաքաղաքային սփռման համար դիմած մյուս 4 հեռուստաընկերությունները հավաքել էին հետևյալ վարկանիշները:

Արփի մեդիա – 542

Դար 21 – 492

Մո թիվի – 463

Շանթ Սպորտ – 216

Արդյունքում՝ հանրապետական սփռման հնարավորություն ստացան նաև Արմենիա ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Հուսաբեր ՓԲԸ-ն (Երկիր Մեդիա), Շանթ ՍՊԸ-ն և Ա ԹԻՎԻ ՍՊԸ-ն, իսկ մայրաքաղաքային սփռման համար մյուս 7 սլոթերում լինելու հնարավորություն ստացան Մուլտիմեդիա կենտրոն ԹԻՎԻ ՓԲԸ-ն, Շարկ ՍՊԸ-ն (5-րդ ալիք), Արմնյուզ ՓԲԸ-ն, Freenews ՍՊԸ-ն, Արփի մեդիան, Դար 21-ը, Մո ԹԻՎԻ-ն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Նիկոլ, դավաճան». գյումրեցիները ճանապարհ են փակել (տեսանյութ)Նավթի գները նվազել ենԱդրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողությամբ` ՌԴ սահմանապահներով. ԱլիևՏարադրամի փոխարժեքները ապրիլի 25-ին Ապրիլի 29-ից կմենարկի ամառային զորակոչըՍա Տավուշում հավելյալ հնարավորություն է, շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն կունենա (տեսանյութ)Բռնցքամարտի ԵԱ-ում մեկնարկում են կիսաեզրափակիչները. Հայաստանն ունի 7 ներկայացուցիչՊարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)Հենց հիմա որ ստեղ կանգնած ենք, էս տարածքը անցնելու ա Ադրբեջանին, բայց կադաստրով մերն ա (տեսանյութ)Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն ՄխիթարյանԱպրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն Հրամանատարական հավաքի մասնակիցները հետևել են նոր մոտեցումներով ցուցադրական պարապմունքին. ՊՆ Թուրքին մտցնում են մեր հողի մեջ, ո՞նց պաշտպանենք մեր ընտանիքներին, հողը հայինն ա, քաղաքական հարց չկա (տեսանյութ) Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀԻՄԱ․ Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԱպրիլի 25-ի աստղագուշակԱսում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00-ին կլինի կայարանում. իրավապշտպան Կարապետ ՊողոսյանԷդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող գա տեսնենք՝ ինչ անվտանգություն կա, թող գա ստեղ աշխատի. կիրանցեցի (տեսանյութ) Բերման են ենթարկվել Գարեգին Չուգասզյանը, Վոլոդյա Ավետիսյանը. ընդհանուր՝ բողոքի ակցիայի 96 մասնակիցՄենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՄԻԵԴ-ն ու ՄԱԿ-ը երբեք չեն հայտարարել, որ ՀՀ-ն «օկուպացրել է» Լեռնային Ղարաբաղը (տեսանյութ)Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել է աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է մնալ լարված Աննա Հակոբյանը գնացքով գնում է ԳյումրիԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՔննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարներըՕրվա խորհուրդ. Ապրիլի 25«Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»«Հրապարակ». Նիկոլից հիասթափվածների, Նիկոլ մերժողների և ատողների միջև չկա կոնսոլիդացիա«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ)
Ամենադիտված