Էրիկի ծնողները հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու. Նաիրա Զոհրաբյան
БлогосфераԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Այսօր Էրիկի ծննդյան օրն է
Էրիկը այսօր դարձավ 19 տարեկան։
Խոսեցի Էրիկի հոր հետ։ Չգիտես ինչ ասես։ Չգիտես ինչ խոսես։
Էրիկի ծնողները հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու։
Երեկ ԵԽԽՎ պահպանողականների եւ ռեֆորմիստների քաղաքական խմբի նիստում կրկին բարձրացրել եմ հայ ռազմագերիների հարցը՝ հորդորելով Եվրոպայի Խորհրդին գործի դնել իր մանդատն ու Ադրբեջանին պարտադրել առանց որեւէ նախապայմանի եւ անհապաղ հետ վերադարձնել մեր ռազմագերիներին։
Ծնունդդ շնորհավոր լավ տղա։
Քո ծնողները հավատում են, որ դու եւ քո բազմաթիվ ընկերներ տուն եք գալու։
Ուրեմն՝ ամեն ինչ լավ է լինելու»։