«Սրանք երեսպաշտ հակաՀայաստանն են». Էդգար Էլբակյանը` Լենա Նազարյանի հայտարարության մասին
БлогосфераՔաղաքագետ Էդգար Էլբակյանը Տելեգրամի իր ալիքում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե Արցախի կորցրած տարածքները չպետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։
«18 տարեկանների կյանքի հաշվին Արցախը հանձնած իշխանությունները մուննաթ են գալիս, որ չի կարելի 18 տարեկանների կյանքի հաշվին ազատագրել Արցախը։ Այսինքն՝ 1990-ականների սերնդի կյանքի հաշվին ազատագրվածը 2000-ականների սերնդի կյանքի հաշվին հանձնել կարելի էր, իսկ ազատագրել էլ չի կարելի։ Սրանք երեսպաշտ հակաՀայաստանն են, որ պիտի պարտվի Հայաստանին՝ բացելով Երկիր Նաիրիի հավերժական ընթացքի ճամփան»,- գրել է Էլբակյանը։