Իրանում տեղի է ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ
ИранԻրանի հարավում 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով շաբաթ օրը՝ 01:31-ին: Երկրաշարժիէպիկենտրոնը գտնվել է 19 կիլոմետր խորության վրա՝ Հորմոզգան նահանգում: Միևնույն ժամանակ, ԱՄՆ երկրաբանական ծառայությունը և Եվրո-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը նշում են, որ երկրաշարժի էպիկենտրոնը 8-10 կիլոմետր խորության վրա է եղել: Այս պահին ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: