«Միլանը» «Տորինոյից» վարձակալել է կիսապաշտպան Մեյտեին
СпортԿիսապաշտպան Սուալիխո Մեյտեն վարձակալությամբ տեղափոխվել է «Տորինոյից» իտալական մեկ այլ ակումբ՝ «Միլան», հայտնում է ակումբի կայքը: Հաղորդագրության համաձայն՝ 26-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը վարձակալության է տրվել մինչ մրցաշրջանի ավարտը՝ գնման տարբերակով: Մեյտեն իր կարիերան սկսել է ֆրանսիական «Օքսերում», հետագայում խաղացել է նաև «Լիլում», «Բորդոյում», «Մոնակոյում»: 2018 թվականի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվել է «Տորինո», որի համար բոլոր մրցաշարերում անցկացրած 94 խաղում նա երեք գոլ է խփել: Մեյտեն տարբեր տարիքի Ֆրանսիայի ազգային հավաքականներում խաղալու փորձ ունի: