Մահացել է ֆրանսիացի բանկիր Բենջամին դե Ռոտշիլդը
Աշխարհ58 տարեկան հասակում մահացել է Edmond de Rothschild Holding SA-ի տնօրենների խորհրդի նախագահ բարոն Բենջամին դե Ռոտշիլդը, գրում է Le Parisien-ը:
«Արիան դե Ռոտշիլդը և նրա դուստրերը ցավով հայտնում են ամուսնու և հոր ՝ Բենջամին դե Ռոտշիլդի մահվան մասին»,- պարբերականը մեջբերում է ընտանիքի հաղորդագրությունը:
Նշվում է, որ նա մահացել է սրտի կաթվածից:
Հարազատների խոսքով` Ռոտշիլդի հուղարկավորությունը տեղի կունենա առաջիկա օրերին և կանցկացվի ընտանեկան միջավայրում:
Նշենք, որ Բենջամին դե Ռոտշիլդը 1997 թվականից նախագահում էր Edmond de Rothschild Holding-ի տնօրենների խորհուրդը: