Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյուն Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է․ հարուցվել է քրգործ Մեկնարկել է ամառային զորակոչը Գերությունից վերադարձած Էրիկին տանը աղավնի թռցնելով, դհոլ-զուռնայով են դիմավորում Այս ընտրության հայտնությունը եղավ պայծառ երիտասարդության նոր շերտը․ Արման Մուսինյան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել մանդատներից, և նոր ԱԺ չի ձևավորվի. Էդգար Ղազարյան Վերապատրաստվել է ՊԵԿ 100 աշխատակից «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները Եվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Իրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցություն է ակնկալում 

Հազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի. քաղաքագետ

Բլոգոսֆերա

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«1022 թ. Տրապիզոնում Հովհաննես-Սմբատ Բագրատունի թագավորը (1020-1041) իր թագավորությունը կտակեց Բյուզանդացիներին։ Բյուզանդացիները դոմինանտ ուժ էին, մշակութային բազում ընդհանրություններ ունեին Հայաստանի հետ և անընդհատ ճնշում էին Հայաստանին, որպեսզի այն իրենց տիրապետության տակ անցնի։

23 տարի շարունակ նրա հաջորդներին մի կերպ հաջողվեց պահել թագավորական իշխանությունը և Հայաստանի պետությունը։

Հետո բյուզանդացիները Հայաստանի վերնախավում հզոր դաշնակիցներ գտան։ Կաթողիկոս Պետրոս Ա. Գետադարձը և Վեստ Սարգիսը փրկությունը տեսնում էին Բյուզանդիայի մեջ։ Նաև շահագրգռված էին Կոստանդնուպոլսից իրենց խոստացված առավել մեծ ազդեցությամբ և դյութված էին բյուզանդական ուժով, հզորությամբ, փայլով և սիրաշահումներով։ Ու քարոզում էին բյուզանդական արժեքներ, խաղաղություն Բյուզանդիայի հետ և պատերազմի բացառում` Բյուզանդիայի հետ։

Եվ երկիրը նվիրեցին բյուզանդացիներին։ 1045թ.-ին երկրի փաստացի ղեկը ստանձնած կաթողիկոսն ու Սարգիս Սյունեցին, որին Բյուզանդիոնի հանդեպ կրքոտ սիրո պատճառով «Վեստ» մականունով էին կոչում` բացեցին Հայաստանի մայրաքաղաք Անիի դարպասներն ու այն հանձնեցին հույներին։

Ընկավ Անին։ 

Ընկավ բուն Հայաստանի վերջին թագավորությունը։
Այդպիսով առհավետ կորսվեց հայկական թագավորությունը, կործանվեց պետությունը, անվերադարձ հանձնվեցին երկրի հողերը։

Հազար տարի է անցել։ Պատմությունը ևս մեկ անգամ կրկնվում է։ Հազար տարի անց մենք իշխանության բերեցինք մի նոր Վեստ Սարգսի և Պետրոս Գետադարձի` ի դեմս մեկ անձի։ Չհեռացրինք նրան ժամանակին, երբ տեսանք երկիրը կործանման է տանում։ 

Մեր արևելյան Անին` Շուշին պահեցինք երեսուն տարի և հետո դարպասները բացելով այն նվիրեցինք թշնամուն։ Ու կորցրեցինք մեր պետությունը, կորցրեցինք մեր երկիրը, կորցրեցինք մեր ապագան։
Ու հետո անեցիների պես` հանդուրժեցինք մեր Վեստ Սարգսին և Պետրոս Գետադարձին։

Թշնամին այս անգամ Բյուզանդիան չէր, բայց Բյուզանդիան այս անգամ միջնորդն էր։ Եվ Բյուզանդիան Հայաստանի հանձնման ջատագովն էր։ Եվ Բյուզանդիան ստացավ մնացածը։ Ու հիմա էլ բյուզանդամոլներ կան, ընդդիմության տասնյոթական ճամբարը բյուզանդապաշտ է, վեստսարգսական, հակաոչմիթիզհողական։ 
Հասարկության մի մասը նոր Վեստ Սարգիս է փտնրում, որ իրենց Կոստանդնուպոլսի ծայրագավառ դարձնի։ Ու հիմա էլ մենք չենք հասկանում, որ Անիի անկումը հազար տարի հետո էլ Անիի անկում է և որ այս անգամ երկրի այդ անկումն անդառնալի է լինելու։

Ու չենք պայքարում։ Ու երկու հարյուր տարիների մեր հավերժական թվացող շրջապտույտի մեջ ինքնափոխության, ինքնագտնման, ինքնախելացիացման ուղի չենք բռնում։ Լուծումները փնտրում ենք նորանոր անիներ հանձնելու մեջ, Բյուզանդիային տրվելու մեջ և դա անում հին` երկդարյա կամ հազարամյա նույն մտայնությամբ։

Մեր փրկության միակ ուղին մեր բոլոր նախապատերազմական, ինչպես նաև հետպատերազմական հայացքների և մոտեցումների աղբանոց նետման մեջ է, նոր աշխարհների, նոր իրողությունների, նոր դաշնակիցների, նոր գաղափարների ու նոր գաղափարախոսության ընդունման մեջ։

Փրկության այլ ուղի մենք չունենք։ Մեր վերջին Անին հանձնելով` մենք չենք փրկվի։ Մենք ընդամենը կդառնանք այսօրվա Ախուրյանի այն ափին այսօր նշմարվող երբեմնի մայրաքաղաքի բնակիչներ` ավերակների ոգիներ։ Որ վաղուց չկան ու այլևս չեն լինելու։
Իսկ դրա իրավունքը մենք այլևս չունենք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո 5000 անմեղ զոհերին, քո Արցախին. Կարին Տոնոյան Խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից. Տիգրան Ավինյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյունԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների արդյունքը Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է․ հարուցվել է քրգործ Մեկնարկել է ամառային զորակոչը Գերությունից վերադարձած Էրիկին տանը աղավնի թռցնելով, դհոլ-զուռնայով են դիմավորում Այս ընտրության հայտնությունը եղավ պայծառ երիտասարդության նոր շերտը․ Արման Մուսինյան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել մանդատներից, և նոր ԱԺ չի ձևավորվի. Էդգար Ղազարյան «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի. ԱՆ Վերապատրաստվել է ՊԵԿ 100 աշխատակից «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքներըԵվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հնդկաստանում կորոնավիրուսի նոր՝ «Delta Plus» մուտացիա է հայտնաբերվելԻրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցություն է ակնկալումԳազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին Դեռևս ոչինչ պարզ չէ, սպասենք կառավարության ձևավորմանը․ Լավրովը՝ ՀՀ֊ում անցկացված ընտրությունների մասինԲՏԱ նախարարի կինը վիրավորել է պատգամավոր Սոֆյա ՀովսեփյանինԷրմենիստանը հաղթեց Հայաստանին․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան«Հայաստան» դաշինքը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում ընտրություններին մասնակցած ուժերի հետ՝ միասին ՍԴ դիմելու համար Մահացել է «Տատու» խմբի նախկին կիթառահար Մաքսիմ Գալստյանը Եթե խաղաղություն եք ուզում, հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին վերադարձնել հայ ռազմագերիներին«Սևի մեջ բազմաթիվ վառ գույներ կան». Հասմիկ Կարապետյանի լուսանկարը Սեւանի մակարդակը նախորդ տարվա ցուցանիշի վրա է. գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել Չենք ճանաչում ընտրության արդյունքները. Պատրաստվում ենք դիմել ՍԴ. «Հայոց Հայրենիք»Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 97 դեպք է բացահայտվել «Վերվարածների» Համեստը՝ Անի Բայաթյանը, երրորդ անգամ մայր է դարձել ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները Շարունակելու ենք մեր դերակատարումը ՀՀ-ում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին. ԼՀԿ«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները Տարիներ անց Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց իր քաղաքական հոգեզավակինՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, օրենքին համապատասխան. դիտորդներ«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ». Ռաֆայել Հովհաննիսյան «Դոգ»-ի կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը․ հավաքել են 13 119 ձայնՀրդեհ Հրազդան քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ«Խուլիգիանության և բացարձակ ցինիզմի դրսևորման հոդվածներով Արթուր Այվազյանը ձերբակալվել է»Ոստիկանությունը 3500-ից ավելի տեղեկանք է տվել պատգամավորի թեկնածուներինԴեռահասները կոտրել են Ալմաստ-Շորժա գնացքի ապակիները․ ՀԿԵ-ն հիշեցնում է անվտանգության մասինԻնչ փուլում է Փաշինյանի որդու՝ հայ գերիների հետ փոխանակման գործընթացըՇնորհավորում ենք հաղթող թիմին և հաջողություններ մաղթում նրան․ Արամ Սարգսյան Արմենչիկի երրորդ երեխայի առաջին լուսանկարն ու 40 օրականի արարողությունըԵվս 1 անձ է ձերբակալվել ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով․ ՀՔԾՀայաստանում օդի ջերմաստիճանը կհասնի +40-իՇուռնուխում ՔՊ-ի 51 ձայնը բացատրելի է. քվեարկությանը գյուղում մասնակցել է 43 սահմանապահ 2018 թվականի համեմատ` Նիկոլ Փաշինյանը կորցրել է ավելի քան 197 հազար քաղաքացու վստահությունԸնտրություններն ամրագրեցին ընտրատեղամասեր եկողների կամքը, բայց ոչ` հայ հասարակության տրամադրություններն ու նկրտումները․ Արա Աբրամյան Ի վերջո Հայաստանում հաղթեց ոչ թե տեղական բդեշխը, փողը և թաղային հեղինակությունը, այլ  քաղաքացու քվեն. Արթուր ԲաղդասարյանՄենք տեսնում ենք, որ վստահ հաղթանակ է տարել Փաշինյանի կուսակցությունը. Պեսկով ՔՊ-ն առավել շատ ձայն հավաքել է Տավուշում, «Հայաստան» դաշինքը՝ Սյունիքում և Երևանում, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ ԱրարատումԱդրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանին մեղադրում է Լաչինում անտառների կանխամտածված ոչնչացման մեջ
Ամենադիտված