Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է, վերջինիս «գործակալ լինելն ապացուցող» փաստաթուղթ է հրապարակել Տելեգրամի իր ալիքում:
2007 թվականի նոյեմբերի 7-ով թվագրված փաստաթղթում, որի վրա կա Միրզոյանի ստորագրությունը, ասված է.
«Ես` Արարատ Սամվելի Միրզոյանս, գիտակցելով Հայաստանի Ազգային Անվտանգության Ծառայության դերը Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների շահերի պաշտպանության գործում օտարերկրյա հատուկ ծառայությունների դեմ պայքարում, տալիս եմ իմ համաձայնությունը ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել ՀՀ ԱԱԾ-ին:
Այս համատեքստում ինձ հայտնի դարձած տեղեկությունները, որոնք կարող են պետական և ազգային գաղտնիք պարունակել, պարտավորվում եմ պահել գաղտնի»: