Mikayel Vardanyan has provided financial assistance to 464 children with disabilities in Shirak Province Ameriabank and HSBC Armenia to provide their customers access to each other’s ATMs without additional fees Ameriabank. 62.5% Growth in Taxes YOY PAUL Armenia will be located at a historical building in Yerevan: Co-Chairman of the Board of Directors of the Galaxy Group of Companies Artyom Khachatryan have been released details of the long-awaited project S&P Improved the Outlook on Ameriabank to Positive Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia "Fall forward": Gurgen Khachatryan, the Co-Founder of the Galaxy Group of Companies, addressed a message to young people in Armenia The Galaxy Group of Companies celebrates 22nd anniversary. The occasion was marked by a special rock-classical concert Thanks to Karen Vardanyan’s support amounting to 105 million AMD, Yerevan Botanical Garden will be revived. Generation A 13 – your chance to be the change 

Աստղագուշակ՝ հունվարի 18-ի համար

Horoscope

Խոյ. Ձեզ բարդ օր է սպասվում: Չէր խանգարի, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան խորացնել ստացած մասնագիտական գիտելիքները կամ բարձրացնել որակավորումը:

Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները՝ նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Դուք էլ հակված եք մեղադրել շրջապատի մարդկանց, ինչը չի նպաստում փոխհասկացվածությանը:

Ցուլ. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, և կարելի է խոշոր գործարքներ կնքել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից՝ նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

Երկվորյակներ. Օրվա առաջին կեսին արժե զբաղվել պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրները լուծելով: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը: Հնարավոր է ռոմանտիկ կապ:

Խեցգետին. Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին՝ միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Առյուծ. Հատկապես ուշադիր եղեք օրվա առաջին կեսին՝ սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց փողի:

Օրվա երկրորդ կեսին դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, և արդյունքում՝ զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Կույս. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք քողարկված ենթատեքստեր փնտրում այնտեղ, որտեղ դրանք ուղղակի բացակայում են:

Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Շատերի համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության հետ հայտնվածներին:

Կշեռք. Չնայած մանր դժվարություններին և թյուրիմածություններին, դուք հիանալի կարգավորում եք բոլոր գործերը: Այսօր ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ՝ իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան՝ ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի ընդունվելու համար, ինչը ենթադրում է այլ մարդկանց ղեկավարել:

Կարիճ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեր կարիքը զգում և ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ զրուցելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ:

Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ հատկապես դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինելը:

Աղեղնավոր. Այսօր դուք անսահման հավատում եք ինքներս ձեզ և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն՝ շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն զգացնել չի տա:

Այծեղջյուր. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խամաճիկ ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Օրը հատկապես հաջող կլինի ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Ջրհոս. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր՝ կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն՝ դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Ձկներ. Այսօր դուք բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կստանաք, սակայն պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար՝ նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
US$30m OPEC Fund loan to Ameriabank to promote sustainable energy and support small businesses in Armenia Mikayel Vardanyan has provided financial assistance to 464 children with disabilities in Shirak ProvinceGalaxy Group of Companies expands its activities in Belarus: a new TI’ME and Pandora store launchedI think it’s a good moment to invest in Armenia. Head of Markets at Symbiotics Vincent LehnerAmeriabank has Raised USD 17.5M Tier 2 CapitalEternal Garden. The Tovmasyan Foundation has built a park that symbolizes pride and eternityAmeriabank and HSBC Armenia to provide their customers access to each other’s ATMs without additional fees Ameriabank. 62.5% Growth in Taxes YOY With the help of 300 million AMD aid by Vardanyan brothers, 150 low-income families in Armenia will gain happinessPAUL Armenia will be located at a historical building in Yerevan: Co-Chairman of the Board of Directors of the Galaxy Group of Companies Artyom Khachatryan have been released details of the long-awaited project S&P Improved the Outlook on Ameriabank to Positive Global Finance Names Ameriabank the Safest Bank in Armenia "Fall forward": Gurgen Khachatryan, the Co-Founder of the Galaxy Group of Companies, addressed a message to young people in Armenia The Galaxy Group of Companies celebrates 22nd anniversary. The occasion was marked by a special rock-classical concert Thanks to Karen Vardanyan’s support amounting to 105 million AMD, Yerevan Botanical Garden will be revived. The Drone Show is now in Armenia - an interview with an Armenian company about the details of the novelty in the field of advertising and entertainmentGeneration A 13 – your chance to be the change Armenian winemakers returned from MUNDUS VINI 2021 international competition with 9 medals, of which 6 gold և 2 silver were brought home by Armenia Wine WineryHumane and spiritual values are eternalArmenia economy minister: Arrival of trucks from Iran to Yerevan is currently solved by bypass roadRelatives of soldiers who died in Artsakh war gathered in front of government buildingPolice special forces apprehend young man for shouting against Armenia PMArmenia justice minister: There are human rights violations due to Azerbaijan's policyArmenia PM: Azerbaijan has blocked road to strike at peace agenda put forward by usArmenian Ombudsman talks food, medical services access’ issues amid Azerbaijani crimesUS President believes Russian authorities know names of hackersEthiopia separatists kill 210 civilians4th blast thundered in KabulNewspaper: Criminal case to be initiated over Armenia parliament incidentRussia peacekeepers in Artsakh provide security for start of reservoir constructionWhite House responds to call for Biden's resignation13 new cases of coronavirus reported in Artsakh, including young childrenMissing servicemen’s relatives end demonstration in front of Armenia government buildingNational Security Service: Azerbaijan informed Armenia that one of their border detachments was attackedTRANSFORMATION AND TRUST ARE IMPORTANT FOR SUCCESS IN MODERN BANKING. ARTAK HANESYAN Ameriabank Launches Erebuni BranchAmeriabank. The Largest Taxpayer among Armenian Banks according to the Results of the Second Quarter of 2021 Ameriabank Receives Euromoney Award for Excellence 2021 as the Best Bank in Armenia Moody's revised the Outlook on Ameriabank to Stable Ameriabank’s Mashtots Branch Opened its Doors and Has a Special Offer on Privileged Terms for New ClientsArtak Tovmasyan has announced about the unreliability of electoral lists in parliamentary electionsMy team and I will be a "pressure group" for the next government. ArtakTovmasyanS&P Revised the Outlook on Ameriabank to Stable ''I believe that OeEB and Ameriabank have a great strategic fit’’Ameriabank ready for initial public offering of shares - Managing Director, Financial Institutions for EBRDCatholicos of All Armenians heads for Syunik Province, Artsakh108 new cases of COVID-19 confirmed in ArmeniaAzerbaijan authorities plan to "squeeze" everything from "terrorist show" related to Armenian captivesArmenia acting premier: We had recorded 40% increase in tax revenues according to 2019 resultsPresident: Impossible to ensure peace in region or stay in Artsakh without Russia army joint efforts
Most Popular