Նադալը 800 շաբաթ անընդմեջ ATP վարկանշային աղյուսակի լավագույն 10-յակում է
ՍպորտԻսպանացի Ռաֆայել Նադալը դարձավ պատմության մեջ առաջին թենիսիստը, ով կարողացավ 800 շաբաթ անընդմեջ մնալ Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) վարկանշային աղյուսակի տասնյակում, հայտնում է ATP կայքը: Առաջին տասնյակ Նադալը մտավ 2005 թվականի ապրիլին՝ 18 տարեկան հասակում: 800 շաբաթների ընթացքում 34-ամյա իսպանացին ամենաերկար ժամանակը զբաղեցնում էր երկրորդ տեղը (361 շաբաթ), որտեղ էլ նա այժմ գտնվում է: Վարկանշային աղյուսակի տասնյակում փոփոխություններ չեն եղել: Ռուս Դանիիլ Մեդվեդևը և Անդրեյ Ռուբլևը պահպանել են համապատասխանաբար չորրորդ և ութերորդ տեղերը: Սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է մնալ առաջատարը: