Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունները բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան
Политические«Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունները բավարար եմ համարում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին լուրերին, ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Հարցին, թե խորհրդարանում հնարավոր է այդ հարցը քննարկվի, Սիմոնյանը նշեց. «Ինչի՞ համար, հիմա ով ինչ ասի, վազելով պետք է գանք խորհրդարանում քննարկենք։ Ես ունեմ կյանքի փորձ պարոն Միրզոյանի հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, ինձ համար մինչ այդ թղթի մեկնաբանելը ամեն ինչ պարզ էր և ես համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր փորձում են այդ փաստը շահարկել, վերջին շրջանում սխալ մարտավարություն ընտրեցին, մարդկանց սխալ, կիսաճիշտ ինֆորմացիաներով գժվացրեցին։ Շատ դժվար է այսօր մի բան ասել և ստիպել, որ մարդիկ հավատան»։