«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 года «Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян. Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон 

Խաղաղության ֆոնի ներքո հակառակորդը միշտ փորձել է նախապատրաստվել հերթական սադրանքին. Սեյրան Օհանյան. Aysor.am

Общество

Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - աղբյուրի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։

«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց  համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Հարցին՝ ի՞նչ պետք է անի Հայաստանը, Օհանյանը պատասխանեց. «Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», - ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», - ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Apple ускорила беспроводную зарядку старых iPhone«Революционная беспечность» и 13 домов, которые строятся уже 4 годаПод председательством премьер-министра обсужден проект Стратегии развития национального оператора “HayPost”«Принципиальность» в стиле ГД. Гагик Мелконян, Андраник Кочарян.Токаев заявил о планах всех лидеров стран ШОС посетить саммит в АстанеТурецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»
Самое популярное