Իմ հայրը վաղուց քաղաքականության մեջ է, թե ինչ ձևով և ինչ եղանակով է դա լինելու, կասենք. Լևոն Քոչարյան
ՔաղաքականՀիմարություն է կորցրածը վերադարձնելու մասին միտքը հետադիմական հայացք համարել: Ինձ թվում է՝ այս պահին կան շատ բացեր, որոնք հնարավոր է՝ ճիշտ բանակցությունների միջոցով՝ հօգուտ մեզ ինչ-որ արդյունքներ ունենալ, բայց այն, ինչ ունեցանք, սխալ դիվանագիտության պատճառով էր: Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը:
«Ինձ ապշեցնում է այս աներես իշխանությունը, այս ամենից հետո պետք է իրենք ինչ-որ գործողությունների դիմեին՝ թեկուզ իրենց հրաժարականի տեսքով, բայց այսքանից հետո մնալը ուղղակի աբսուրդի ժանրից է և համաձայն եմ այն պնդումներին, որ նրանք չպետք է շարունակեին մնալ, պետք է փոքր-ինչ ինքնասիրություն ունենային»,- հայտարարեց Քոչարյանը:
Անդրադառնալով հարցին, թե Ռոբերտ Քոչարյանը չի՞ պատրաստվում ներգրավվել քաղաքական գործընթացներում, պատասխանեց. «Ինքը վաղուց քաղաքականության մեջ է, դրա մասին բազմիցս ասվել է, իսկ հետագա գործողությունների մասին, կարծում եմ, դեռ առիթ կլինի խոսելու ու ժամանակ կլինի ներկայացնելու հանրությանը, թե ինչ ձևով և ինչ եղանակով է դա լինելու»: