Դավիդե Նիկոլան դարձել է «Տորինոյի» գլխավոր մարզիչը
СпортԴավիդե Նիկոլան նշանակվել է իտալական «Տորինո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, հայտնում է թիմի կայքը: 47-ամյա մասնագետի հետ պայմանագրի ժամկետը հստակեցված չէ: Նիկոլան փոխարինում է Մարկո Ջամպաոլոյին, ով թիմի հետ աշխատում էր նախորդ տարվա օգոստոսից: «Տորինոն» 13 միավորով 18-րդն է Իտալիայի առաջնությունում: Նախկինում Նիկոլան գլխավորել է մի քանի իտալական ակումբներ, այդ թվում ՝ «Բարին», «Կրոտոնեն», «Ուդինեզեն» ու «Ջենովան»: